Երևան
18 / Փետրվար / 2020

ԱԱԾ-ում լուրջ անհանգստություն կա

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ուժային կառույցներում, մասնավորապես ԱԱԾ-ում, լուրջ անհանգստություն կա` ով է դառնալու կառույցի ղեկավարը: Չնայած արդարադատության երիտնախարար Ռուստամ Բադասյանը բացառել է նման հեռանկարը, այնուհանդերձ, այս պահին քննարկվող միակ թեկնածուն նա է:

Իշխանությունները զգուշավորություն են հանդես բերում այս հարցում, չեն շտապում, որովհետեւ, բացի օրենքի նախագծի չընդունված լինելուց, համակարգում ոչ «հարմար» մարդու նշանակման դեպքում կարող է խուլ, աննկատ սաբոտաժ ընթանալ. համակարգը խիստ կառուցիկ, պահպանողական, զգայուն օրգանիզմ է, ունի ներքին «ճշմարտություններ», եւ չի հանդուրժի համակարգից հեռու, մանավանդ սորոսական համարում ունեցող որեւէ մեկին. «պրոֆեսիոնալներն» այնտեղ սեպեր խրելու նուրբ արվեստի 400 «արդար» ձեւ գիտեն:


Ի դեպ. Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» պատմությունը «արձանագրող-կերտող-նկարահանողներն» այլեւս համակարգում չեն. պատճառներն անհայտ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 13163 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից