Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Թրամփը հետ է քաշվում. Փաշինյանի զանգը Պուտինին

Lragir.am-ը գրում է․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել Թվիթերում, որտեղ հայտարարել է, թե պետք է ամերիկյան զորքը դուրս բերել Սիրիայից, դուրս գալ «անվերջանալի պատերազմներից»: Թրամփն իր գրառման մեջ նշել է, թե Թուրքիան, Եվրոպան, Սիրիան, Իրանը, Իրաքը, Ռուսաստանն ու քրդերը պետք է որոշեն, թե ինչպես լուծել Սիրիայի խնդիրը:

ԱՄՆ նախագահ Թրամփի գրառմանը նախորդել էր Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջաններում նոր ռազմական գործողություն սկսելու մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը: ԱՄՆ չէր տվել իր հավանությունը, սակայն միեւնույն ժամանակ չի էլ խանգարում այդ գործողությանը:

ԱՄՆ նախագահի գրառումը ըստ երեւույթին նախանշում է Սիրիայի շուրջ զարգացումների որոշակի նոր փուլ: Փաստացի, Միացյալ Նահանգների նախագահն ակնարկում է, որ ստեղծել են որոշակի իրավիճակ եւ այժմ պետք է պայմանավորվեն այն կենտրոնները, որոնց թվարկել է Թրամփը: Հետաքրքիր է, որ նա չի հիատակել Իսրայելին:

Թրամփի գրառումով նախանշվող նոր փուլի հանգամանքը հետաքրքիր է Հայաստանում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ԵՏՄ Վեհաժողովի ֆոնին, որին մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր նաեւ Իրանի նախագահին: Հասան Ռոհանին ժամանեց Հայաստան եւ Երեւանում մասնակցեց թե Վեհաժողովին, թե տեղի ունեցան Պուտին-Ռոհանի, Փաշինյան-Ռոհանի եւ Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումներ: ԵՏՄ Վեհաժողովում իր ելույթն Իրանի նախագահը ավելի շատ նվիրեց ԱՄՆ քաղաքականության կոշտ քննադատությանը:

Այդ ֆոնին հատկանշական էր այն, որ ԵՏՄ Վեհաժողովի համար Երեւան ժամանելուց հրաժարվեց ԱՄՆ նախագահի խորհրդական եւ անձնական փաստաբան, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին, որը նախորդ տարի հոկտեմբերին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով Երեւանում էր՝ եվրասիական շաբաթին մասնակցելու համար, եւ այդ այցի ընթացքում հանդիպում էր ունեցել նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ:

Ջուլիանին սակայն Վաշինգտոն Պոստին ասել էր, թե Երեւան ԵՏՄ Վեհաժողովի առիթով մեկնելուց հրաժարվել է, իմանալով, որ դրան մասնակցելու է նաեւ Պուտինը: Հատկանշական է, որ Ջուլիանին չէր խոսել Իրանի նախագահի մասնակցության մասին, այդպիսով փաստացի լռելյայն հավանության արժանացնելով Ռոհանիին հրավիրելու Փաշինյանի քայլը եւ գործնականում Հայաստանում «մենակ թողնելով» Ռուսաստանն ու Իրանը եւ «քաշվելով մի կողմ»:

ՌԴ նախագահ Պուտինը երեւանյան քննարկումների ավարտին շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին հավաքի կազմակերպման համար, ինչը գործնականում նշանակում է շնորհակալություն Իրանի հետ երկխոսության հարթակ ձեւավորելու համար:

Դրանից մոտ երկու շաբաթ առաջ Անկարայում տեղի էր ունեցել Էրդողան, Պուտին, Ռոհանի հավաքը՝ Աստանայի ձեւաչափով: Փաստորեն, դրան հաջորդեց Երեւանում հավաքը՝ դե ֆակտո Երեւան, Մոսկվա, Թեհրան բարձր մակարդակով: Երեւանյան Վեհաժողովից երկու օր անց Ադրբեջանի նախագահ Ալիեւը Սոչիում Վալդայ ակումբի շրջանակում Պուտինի հետ հանդիպմանը փաստացի գանգատվել էր, որ նա վաղուց է, ինչ չի ընդունել իրեն: Հիշարժան է, որ օգոստոսին Սոչիում պլանավորված էր Պուտին, Ռոհանի, Ալիեւ հանդիպումը, որը սակայն չեղարկվեց «տեխնիկական պատճառով»:

Փաշինյանն ու Պուտինը զրուցել են նաեւ Ալիեւից հետո, հոկտեմբերի 7-ին, հեռախոսով, Պուտինի ծննդյան տարեդարձի առիթով: Խոսակցություն է եղել նաեւ Երեւանում տեղի ունեցած հավաքի մասին:

Սիրիայում նոր փուլի ձեւավորմանը զուգընթաց, Երեւանում ԵՏՄ Վեհաժողովի առիթով ըստ երեւույթին ուրվագծվում է ռեգիոնալ անվտանգության շուրջ քննարկումների նոր վեկտոր՝ Հայաստան, Ռուսաստան, Իրան, որը անկասկած ձգվում է ընդհուպ Մերձավոր Արեւելք, հաշվի առնելով այնտեղ հայկական մի կողմից քաղաքակրթական ներկայությունը, մյուս կողմից նաեւ Սիրիայում մարդասիրական առաքելության տեսքով պետական ներկայությունը:

Այդ ֆոնին ի դեպ հատկանշական է, որ Վրաստանում պաշտպանության նախարարը ընդունել էր Ադրբեջանի ռազմական կցորդին: Չի բացառվում, որ Երեւանում ուրվագծված ֆորմատը կամ վեկտորը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ավելի համարձակ խոսելու որոշակի հիմք է ստեղծում նաեւ Վրաստանի համար, առավել եւս նկատի ունենալով այն, որ մի քանի օր առաջ էլ Նյու Յորքում տեղի էր ունեցել Վրաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ 2008-ի պատերազմից 11 տարի անց առաջին անգամ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 29653 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը