Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Սերժ Սարգսյանը մերժեց Պուտինին

Lragir.am-ը գրում է․ Հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Պուտինի ծննդյան տարեդարձի առիթով Հայաստանից եղավ ոչ միայն պաշտոնական շնորհավորանք ու հեռախոսազանգ՝ վարչապետ Փաշինյանից եւ շնորհավորական ուղերձ նախագահ Արմեն Սարգսյանից, այլ նաեւ շնորհավորանք կալանատնից՝ Ռոբերտ Քոչարյանն էլ շնորհավորել էր ՌԴ նախագահին: Ընդ որում հետաքրքիր է, որ այդ շնորհավորանքը, համենայն դեպս պաշտոնական հաղորդագրության մակարդակում բավականին սուղ էր: Թեեւ հնարավոր է, որ ուղերձում Ռոբերտ Քոչարյանը եղել է շատ ավելի պերճախոս, պարզապես գերադասել է չհրապարակել դա, թողնելով իր ու Պուտինի միջեւ քիմիայի շրջանակում:


Հայաստանից պաշտոնական եւ քիմիական շնորհավորանքների ֆոնին ուշագրավ էր մի բացակայություն: Բացակայում էր Սերժ Սարգսյանի շնորհավորանքը: Համենայն դեպս, չի եղել դրա վերաբերյալ որեւէ պաշտոնական տեղեկատվություն:


Սերժ Սարգսյանը չի՞ շնորհավորել ՌԴ նախագահ Պուտինի ծննդյան տարեդարձը: Դա հետաքրքիր է, նկատի ունենալով այն, որ ընդամենը մի քանի օր առաջ երրորդ նախագահը շնորհավորել էր Նիկոլայ Ռիժկովի 90-ամյակը: Իհարկե, Պուտինի պարագայում խոսքը այսպես ասած կլոր տարեդարձի մասին չէ, բայց, այդուհանդերձ մի մարդու մասին է, որի հետ Սերժ Սարգսյանը շփվել է Ռոբերտ Քոչարյանից թերեւս ոչ պակաս: Իհարկե, նա երբեք չի էլ ասել, որ Պուտինի եւ իր միջեւ այդ շփումներից առաջացել է քիմիա, բայց այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի շնորհավորանքի բացակայությունն իսկապես խոսուն է:

Առավել եւս այն պարագայում, որ Սերժ Սարգսյանն իր նախագահությունը սկսեց Մոսկվայում Պուտինին նախագահի ընտրությանն իրեն աջակցելու համար շնորհակալություն հայտնելով: Իսկ գուցե ՌԴ նախագահը հենց դա չներեց, շնորհակալությունն ընկալելով այլ տողատակով: Ի վերջո, եթե մարտիմեկյան թեժ եւ ողբերգական իրադարձություններից ընդամենը մի քանի շաբաթ անց Սերժ Սարգսյանը բարձրաձայն շնորհակալություն է հայտնում նախագահի ընտրությանն իրեն աջակցելու համար, ՌԴ նախագահն անկասկած լավ է պատկերացնում, թե Հայաստանի մարտիմեկյան շոկի ենթարկված Հայաստանի հանրությունն այդ շնորհակալությունը ընկալելու է տեղի ունեցածի համար նաեւ Պուտինի պատասխանատվության տիրույթում:

Հնարավոր է, որ հենց այդտեղ սկսվեց Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հարաբերության բարդությունը, երբ ՌԴ նախագահը համարեց, որ Սերժ Սարգսյանի շնորհակալությունն իրականում «մատնություն» էր՝ կեղծ, թե շիտակ, արդեն այլ հարց է, բայց իհարկե կարեւոր հարց: Որովհետեւ դրանից է կախված նաեւ, թե Սարգսյանի այդ առանձնահատուկ շնորհակալությունն ինչպիսի դիտարկման պետք է արժանանա Հայաստանի հանրության շրջանում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 21823 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը