Երևան
19 / Հոկտեմբեր / 2019

«Ես հիմա իսկապես շատ զգույշ եմ». Քիմ Քարդաշյան-Վեսթ

«Ես հիմա իսկապես շատ զգույշ եմ». Քիմ Քարդաշյան-Վեսթ

Քիմ Քարդաշյան-Վեսթն այսօր մասնակցել է Հայաստանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2019)։ Նրա ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ։


«Ես միշտ գիտեի, որ ուզում էի լինել հեռուստաընկերության աշխարհում։ Բայց ինձ միշտ կախարդում էր հեռուստաընկերության ռեալիթի մասը։

Երբ երեխա էի՝ 11 տարեկան, առաջին անգամ նայեցի ռեալիթի շոու, դա իսկապես հիանալի էր։ Հիշում եմ՝ մտածեցի, որ սա այն է, ինչով ես իսկապես ուզում եմ զբաղվել։ Ու դա պատմեցի ընկերներիս։ Այսօր ես ուրախ եմ, որ աշխատում եմ այն նույն ընկերության հետ, ում հետ սկսեցի քայլերս։ Փաստորեն, ես միշտ իմացել եմ, թե ինչ եմ ուզում անել, բայց իրական ծրագրեր չեմ ունեցել։ Ես չեմ կարող ասել, որ ես շատ կազմակերպված եմ, բայց ես շատ արագ եմ ոգևորվում։ Ու կարծում եմ, որ դա հիանալի է։

Գիտեք, իմ կյանքը հնարավորություններն ընդունելու մասին չէ, իմ կյանքն ինքս ինձ հասկանալու մասին է։ Հնարավոր է՝ իմ կարիերայի սկզբում ես արել եմ բաներ, որոնք այնքան էլ անհրաժեշտ չէին, իրերը, որ ես վաճառում էի, կոշիկներ, կամ փոքրիկ քափքեյքերը, գուցե դա անել պետք չէր։ Փոփոխություններն ինձ ավելի վստահ են դարձրել։ Ու իմ ուժը էվոլյուցիան է։ Ես հասկացել էի, որ պետք է կանգնեմ աշխարհի առաջ, աշխարհի դեմ ու պետք է կենտրոնանամ իմ իրական ցանկությունների վրա, հասկանամ իմ նպատակները։ Բայց հիմնական ուղերձը, որ ես ուզում եմ հղել բոլորին, հատկապես կանանց, դա այն է, որ դուք պետք է հասկանաք, որ նորմալ է, երբ կենտրոնանում եք ձեր ճանապարհի վրա, ընտրում եք ձեր ուղին։ Երբ դուք մայր եք դառնում, պետք է կենտրոնանաք դրա վրա ու հիանաք, տարվեք դրանով։ Չպետք է մտածեք, որ դուք ավելի քիչ հաջողակ եք, որովհետև հասկանում եք, թե ուր եք գնում։


Ես հավատում եմ, որ մենք ապրում ենք այնքան, քանի դեռ սովորում ենք։ Քանի դեռ մեր սխալներից ու մեր ամեն քայլից դասեր են վերցնում։ Քանի դեռ դա քո պատմության մի մասն է, և քանի դեռ դու դրանից ինչ-որ բան ես սովորում, նշանակում է՝ դու ճիշտ ճանապարհին ես, ճիշտ քայլեր ես անում։

Սկզբում ես չէի հասկանում, թե աշխարհն «անձնական կյանք» ասելով՝ ի՞նչ նկատի ուներ։ Ես շատ լավ էի զգում, որ մարդիկ տեսնում էին ինձ անընդհատ ու իմանում էին կյանքիս բոլոր մանրամասների մասին։ Բայց երբ մեծանում ես ու հասկանում ես, որ երեխաներ ունես, ինչ-որ արժեք ես ստեղծել, սկսում ես ավելի շատ հավասարակշռելու, բալանսի մասին մտածել։ Քեզ հետ կատարվածի մասին մարդկանց տեղեկացնելուց առաջ սկսում ես ավելի շատ մտածել։ Անշուշտ, կա նաև չափից շատ հանրության հետ շփումը։ Այդ դեպքում ավելի շատ հայացքներ են քեզ ուղղվում։ Առաջինը ես սովորեցի, որ, երբ դու մարդկանց շատ բան ես պատմում քո կյանքի մասին, ինչ-որ ժամանակ հետո դա շատ վտանգավոր է դառնում։ Ու ես հիմա իսկապես զգույշ եմ։ Հիմա, երբ ես երեխաներ ունեմ, ավելի զգուշությամբ եմ առաջ գնում, քայլեր անում։ Բայց ես էլի սիրում եմ բաց ու անկեղծ լինել։ Ու դա հենց ես եմ, դա իմ բրենդն է։ Եվ հիմա կա տարբերակ անձնականն ու հանրայինն իրար չխառնելու։ Պետք է հասկանալ, որ քո կյանքը լրատվամիջոցների ձեռքում է, նրանց ուշադրության կենտրոնում։ Ու մենք ստիպված ենք բալանսն ապահովել։

Հմայքի պարագաները, բուրմունքներն ու հագուստը, որը ես ստեղծում եմ, ամբողջությամբ՝ սկսած լոգոյի դիզայնից՝ մինչև փաթեթավորում, ես հետևում եմ դրան։ Եթե դու իսկապես մի բան շատ ես սիրում, ուրեմն այն հաստատ լավ կստացվի քեզ մոտ։ Առաջին անգամ դեմքս դիմահարդարեցին, երբ 14 տարեկան էի։ Հիմա ես պետք է վստահ լինեմ, որ դիմահարդարման իմ պարագաներն իսկապես լավն են։

Իմ առաջին տեխնոլոգիական ընկերությունը «Քիմ Քարդաշյան Հոլիվուդն» էր։ 5 տարի առաջ ես սկսեցի աշխատել բարձր տեխնոլոգիաների մի ընկերության հետ։ Նրանք ինձ հանդիպեցին Սիլիկոնային հովտում։ Առաջինը վիդեոխաղեր ստեղծեցինք։ Ես շատ եմ հպարտանում դրանով։ Սպորտային խաղեր էին։ Դրա հաջողությունն ամբողջապես դրանում իմ ներգրավված լինելն էր։

Անցած գիշեր արթնացա կեսգիշերին։ Աղջիկս ուզում էր պարել։ Նա խնդրեց ինձ նկարել իրեն՝ ընկերուհուն ուղարկելու համար, որ նա տեսնի իր նոր պարային կատարումը։ Ու հարցնում էր ինձ՝ հրապարակելո՞ւ եմ սա, թե՞ ոչ։ Դա իսկապես շատ հետաքրքիր էր, նա ուզում էր իր նոր ձեռքբերումը մարդկանց ցույց տալ։ Գիտեք, գուցե դրանում բացասական բան էլ կա, մեդիան շատ մեծ ազդեցություն ունի։ Դա ինձ անհանգստացնում էր, որովհետև ես պարզապես կարող էի հրապարակել աղջկաս պարը, բայց չարեցի։

Ես հասկացել եմ, որ չեմ աշխատում իմ հետևորդներին ավելի լավը դարձնելու համար, որովհետև ես հասկացել եմ, որ դա այնքան էլ հնարավոր չէ։ Բայց ես շատ եմ անհանգստանում ու մտածում իմ ստեղծած ապրանքների մասին։

Միշտ սիրում եմ հետազոտել ստեղծածս։ Կան մարդիկ, ում հետ ես երբեմն հանդիպում եմ այդ ամենը քննարկելու համար։ Ես միշտ առաջ եմ նայում ու առաջ եմ գնում։ Ես հասկանում եմ, թե ինչն այլևս մարդկանց չի հետաքրքրում ու չի գրավում, ու սկսում եմ կենտրոնանալ նորը ստեղծելու շուրջ։ Ամիսը մեկ հանդիպումներ եմ կազմակերպում դա քննարկելու համար։ Երբեմն ինչ-որ նոր բան ստեղծելուց առաջ նաև հետևորդներիս կարծիքին եմ հետևում։ Ես ունեմ իմ տարեկան օրացույցը։ Բայց երբեմն վերջին պահին ինչ-որ բաներ լինում են։

Իմ հիմնական աշխատակազմը 4-5 մարդուց է կազմված։ Ես հաճույքով եմ իրենց հետ հանդիպում, քննարկումներ անում։ Սիրում եմ իմ տանը հանդիպումներ կազմակերպել, հիմնականում՝ ճանապարհորդություններից հետո։ Հայաստանում այս օրերին տեսածս ինձ շատ է ոգևորել, ես արդեն նոր գաղափարներ ունեմ, 4 գաղափար՝ հիմնականում գեղեցկությանը՝ հմայքին վերաբերող, հայկական ծաղիկներից։ Ես սիրում եմ ճանապարհորդել ու ճանապարհորդությունների ժամանակ նոր գաղափարներ եմ հավաքում։

Ես շատ հպարտ եմ, որ մասնակցում եմ WCIT 2019-ին։ Սա մեր երկրի համար հիանալի հնարավորություն է։ Ես եկել եմ երեխաներիս հետ, որովհետև Հայաստան գալը նրանց հետ հիանալի է։ Նաև քույրս՝ Քորթնին է մեզ հետ ու իր երեխաները։ Երեկ մեր երեխաներին կնքեցինք Հայաստանում։ Դա մեզ համար ամեն ինչ էր։ Այդ հիշողությունները մեզ հետ կմնան ընդմիշտ։ Ես ուրախ եմ, որ այստեղ կարող եմ շփվել հայերի հետ։ Բառերով չեմ կարող ասել, որ այս օրերին այստեղ լինելը հիանալի է, դա աննկարագրելի է։ Շնորհակալ եմ, որ այստեղ եմ։ Հպարտ եմ, որ այստեղ եմ»։

դիտվել է 12168 անգամ

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը