Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Որքան չար և նենգ մեկնաբանություններ կարելի է գրել

Քիմը փայլում է, բայց նրա խնամված և մշակված գեղեցկության տակ լուրջ առողջական խնդիրներ են թաքնված:

Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի մոտ ախտորոշվել է անբուժելի հիվանդություն: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի նոր էպիզոդում Քիմը պատմել է իր խնդիրների մասին: Աստղը երկար ժամանակ բողոքում էր քրոնիկ հոգնածությունից, ձեռքերի թմրությունից և հոդերի այտուցվածությունից:
Աստղի խոսքերով՝ մի անգամ առավոտյան նրա ձեռքերն այնքան էին թմրել, որ նա չէր կարողացել բարձրացնել ատամի խոզանակը: Դրանից հետո Քիմը դիմել է բժիշկներին և անալիզներ է հանձնել:
Բժիշկները ախտորոշել են 2 անբուժելի հիվանդություն՝ կարմիր գայլախտ և ռևմատոիդ արթրիտ:

Ինչ ասել կուզեմ, մարդը, չնայած իր խնդիրներին, օրնիբուն աշխատում է, ոչ մեկի փողերը չի գողանում, հանուն գումարի ոչ մեկի տակը չի պառկում և առավել ևս որևէ մեկի հետույքը չի մտնում մի երկու կոպեկի համար: Ով սուրբ և անմեղ է, թող նա նետի առաջին քարը:
Կարող եք չհամակրել կամ համաձայն չլինել նրա տեսակի հետ, բայց որքան չար և նենգ մեկնաբանություններ կարելի է գրել: Մեկը լինի ձեզ ու ձեր կողակիցներին «հոմվիդեո» անի, տակներիցդ այնքան կեխտ դուր կգա:

Անի Քոչար

դիտվել է 25753 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը