Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Մահափորձ Ծաղկաձորում, որին հաջորդել է ոստիկանապետի ազատումը

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Ծաղկաձորում կրիմինալ դեպք է գրանցվել, որին լրատվամիջոցները չեն անդրադարձել, քանի որ ոստիկանության կայքում այն տեղ չի գտել: Սեպտեմբերի 25-ին Ծաղկաձորի բնակիչներից մեկի առանձնատան բակի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է դիմակավորված անձը ատրճանակի կրակոցներով փորձում վերջ տալ տղամարդու կյանքին:

Տեսանյութը, որ հայտնվել է մեր ձեռքի տակ, կա նաև իրավապահների ձեռքին: Պարզեցինք, որ տուժողի կյանքը հաջողվել է փրկել: Ավելին՝ մեզ հաջողվեց պարզել տուժողի ինքնությունը: Նա Ծաղկաձորի բնակիչ Վարդան Առաքելյանն է, որի տան տեսախցիկն էլ հենց ֆիքսել է իր դեմ իրականացվող մահափորձը: «Վարդանը Ծաղկաձորում հարգված, հեղինակություն վայելող տղա է: Ինքը թացը չորից ջոկող է, բայց թե ո՞վ, կամ ինչի՞ համար կարող էր էս քայլին գնալ, բոլորիս համար էլ անհասկանալի է»,-մեզ հետ զրույցում ասաց նրան ճանաչողներից մեկը:


Ուշագրավ է, որ հենց այս դեպքից հետո մեր տեղեկություններով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ծաղկաձորի ոստիկանության բաժանմունքի պետ Դավիթ Յազինչյանը: Նա այդ պաշտոնին ընդամենն ամիսներ առաջ էր նշանակվել: Օրեր անց էլ աշխատանքից ազատվել էր ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանը: Սակայն եթե վերջինիս ազատումը պատճառաբանվեց երկարամյա ծառայությունից հետո թոշակի անցնելու որոշումով, ապա Դավիթ Յազինչյանի դեպքում այլ է. նա չափազանց երիտասարդ է թոշակի անցնելու համար:

Ինչևէ, Ծաղկաձորում եւ Հրազդանում լուրեր են պտտվում, թե երկու ոստիկանապետերի հրաժարականների հիմքում հենց այս մահափորձի դեպքն է: Երկուսից էլ, որպես անցանկալի կադր, փորձել են ազատվել հենց այս գործը դեմ տալով՝ պատճառաբանելով, թե սեղմ ժամկետում ծանր հանցագործությունն այդպես էլ չեն կարողացել բացահայտել: Քրեական գործը հարուցված է, իսկ հանցագործությունը շարունակում է չբացահայտված մնալ:
Որպեսզի պարզեինք, թե դեպքն արդյոք ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերում առկա է, եւ ինչու ոստիկանության կայքում որևէ ինֆորմացիա չի տեղադրվել, դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժին: «Դեպքի հետ կապված արձանագրություն է կազմվել, նույն օրը քննչականում հարուցվել է քրեական գործ, նախաքննության փուլում է: Ոստիկանության կայքում չի տեղադրվել, քանի որ հիմնականում տեղադրում ենք բացահայտված գործերը, չի բացառվում, որ այս գործն էլ բացահայտվելուց հետո, տեղադրվի»,-փոխանցեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը:

Անդրադառնալով մեր հաջորդ հարցին, թե ոստիկանապետերի աշխատանքից ազատումը որևէ կերպ առնչվում է նշված գործի հետ՝ պատասխանեց. «Ծաղկաձորի ոստիկանական բաժանմունքի պետը երեկ իր զեկուցագրի համաձայն է ազատվել աշխատանքից, իսկ Հրազդանի ոստիկանապետը թոշակի է անցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 10819 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը