Պատահար Արշակունյաց պողոտայում

Հոկտեմբերի 10-ին, ժամը 00:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 56/1 հասցեի մոտակայքում բախվել են «BMW» (վարորդ՝ Արթուր Ե., ծնված 1983 թ.) և «Lada Priora» (վարորդ՝ Գևորգ Թ., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը. վերջինիս ուղևոր Նշան Ա.-ն տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: