Երևան
10 / Դեկտեմբեր / 2019

Կոլերովը փնովեց Պուտինին ու Քոչարյանին եւ գովաբանեց Նիկոլ Փաշինյանին

Lragir.am-ը գրում է․ «Ես չեմ կարծում, որ միջպետական հարաբերությունները անձնական հաշիվների մաքրման, հրապարակային հատուցման վերածելը լավ է միջպետական հարաբերությունների համար: Բայց այդպիսին է ՀՀ նոր իշխանությունների ընտրությունը: Երբ Պուտինը ոչ մեկ անգամ է ցույց տալիս իր հետաքրքրությունը Քոչարյանի գործի հանդեպ, և ամեն անգամ այդ դիրքորոշումը մերժվում է, չեմ կարծում, որ դա անհետևանք կանցնի երկկողմ հարաբերությունների համար», 168 ժամ թերթին տված հարցազրույցում ասել է Ռեգնում գործակալության տնօրեն Մոդեստ Կոլերովը:

Նա ասել է, որ Քոչարյանի գործով պայմանավորված՝ իրավիճակն արդեն հետևանքներ է թողել երկկողմ հարաբերություններում: «Եթե համեմատենք երկկողմ հարաբերությունները Քոչարյանի կառավարման փուլում ներկայիս ժամանակաշրջանի հետ, ապա այն ժամանակ դրանք անկեղծ էին, բաց, ներկայում դրանք հիմնված են շահերի վրա: Ես կարծում եմ, որ Դուք կտեսնեք տարբերությունը», ասել է նա:

Մոդեստ Կոլերովը մի առիթով ասել է, որ ինքը պրո-հայկական դիրքորոշում ունի, եւ հերքել է, որ աշխատում է Հայաստանի նախորդ իշխող համակարգի համար: Մյուս կողմից, թե նրա, թե այլ «պրո-հայկական» ռուս փորձագետների թեզերն ու եզրահանգումները զարմանալիորեն համընկնում են նախորդ համակարգի ներկայում վարվող քարոզչական արշավի հետ: Ավելին, տպավորություն է, որ դրանք մշակվում եւ իջեցվում են մեկ կենտրոնից:

Տվյալ պարագայում, սակայն, ուշագրավը Կոլերովի հարցազրույցի վերոբերյալ մասում արտահայտված մտքերն են: Նա ասում է, որ Քոչարյանի ու Պուտինի օրոք երկկողմ հարաբերությունները անկեղծ էին ու բաց, իսկ ներկայում հիմնված են շահերի վրա:

Կոլերովը փաստացի ասում է, որ Քոչարյանի ու Պուտինի օրոք միջպետական հարաբերություններ չեն եղել, այլ եղել են երկու նախագահների անձնական հարաբերություններ: Բանն այն է, որ այդ «բաց ու անկեղծ հարաբերությունների» արդյունքում Հայաստանը ստորագրեց բազմաթիվ պայմանագրեր, որոնցում Հայաստանի շահը չի երեւում, փոխարենը Ռուսաստանը ստացավ այն ամենը, ինչ ցանկացավ, ընդ որում՝ բավական կոշտ պայմաններով: Այդ գործարքները թվարկելու կարիք չկա, դրանք բոլորին հայտնի են: Այդ պրակտիկան շարունակվել է նաեւ Սերժ Սարգսյանի օրոք:

Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ միջպետական հարաբերություններ որպես այդպիսին չեն եղել: Եղել են միակողմանի վասալային հարաբերություններ՝ հիմնված անձնական հարաբերությունների ու պատկերացումների վրա, որտեղ Հայաստանի «շահը» ձեւակերպվել է հենց այդ տիրույթում:

Հայաստանի կառավարությունը ներկայում փորձում է հայ-ռուսական հարաբերություններին հաղորդել քաղաքական, միջպետական բնույթ, ինչը նյարդայնացնում է Ռուսաստանի քաղաքական տարբեր շրջանակների, քանի որ երեւում է՝ դա անսովոր մի բան է: Կոլերովը փաստացի տվել է նաեւ դրա բացատրությունը՝ Մոսկվայում Հայաստանը դժվար է ընկալվում որպես անկախ պետություն, որը կարող է շահեր ունենալ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 13229 անգամ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Որտե՞ղ կդիմավորի Ամանորը՝ Ռոբերտ Քոչարյանը

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին