Երևան
13 / Նոյեմբեր / 2019

Ինչ արեց Սերժ Սարգսյանը. տասը տարի անց փակ քննարկում կառավարությունում

Lragir.am—ը գրում է․ Հոկտեմբերի 10-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Սիրիայի հյուսիսում սկսած Թուրքիայի ռազմական գործողությունը, միջազգային հանրությանը կոչ անելով ցույց տալ Թուրքիայի այդ քայլին համարժեք վերաբերմունք: Ըստ Փաշինյանի, Անկարայի գործողությունը հղի է մարդասիրական աղետի վտանգով, խորացնում է Սիրիայի ճգնաժամը, սպառնում է ազգային եւ կրոնական փոքրամասնություններին: Վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը այդ հարցով կանցկացնի դռնփակ նիստ, որտեղ կքննարկվի ստեղծված իրավիճակում Հայաստանի անելիքը:

Հայաստանը Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության պայմաններում իր անելիքը, քայլերը քննարկելու է խորհրդանշական օր: 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրությունների ստորագրմանը ներկա էին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները, որոնք ստորագրեցին փաստաթղթերը, նաեւ ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի արտգործնախարարներն ու Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության հանձնակատար Սոլանան, որի հայտնի ձեռքերով ժեստը Էդվարդ Նալբանդյանի «այտերի» ուղղությամբ հետագայում դարձավ թե ստորագրման արարողության, թե թերեւս ամբողջ գործընթացի հայկական դերակատարության տխուր խորհրդանիշ:

Իսկ գործընթացը սկսել էր Սերժ Սարգսյանի նախագահի պաշտոնը ստանձնելուց մոտ մեկ ամիս անց, այդ կարգավիճակում Մոսկվա կատարած նրա առաջին պաշտոնական այցի ժամանակ: Հայկական համայնքի հետ հանդիպմանը Սարգսյանը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահին հրավիրել է Հայաստան՝ Հայաստան-Թուրքիա ընտրական ֆուտբոլային խաղը դիտելու համար:

Սերժ Սարգսյանը նախագահ էր դարձել մարտիմեկյան ողբերգության ահռելի բեռով, որը թոթափելու խնդիրը նրա համար քաղաքական առումով կենսական անհրաժեշտություն էր: Կմտնե՞ր Սերժ Սարգսյանը հայ-թուրքական, իսկ խորքային առումով իրականում ռուս-թուրքական այդ գործընթացի մեջ, եթե չլիներ մարտիմեկյան բեռը:

Սերժ Սարգսյանն անկասկած լավ էր պատկերացնում ֆուտբոլային դիվանագիտության խորքային վտանգը, որը բերելու էր «փափուկ ուժով» եւ բաց սահմանի «կարկանդակով» Հայաստանի ռեգիոնալ սուբյեկտության չեզոքացմանը՝ Արցախում ստատուս-քվոյի փոփոխությամբ:

Սարգսյանը մտավ իհարկե բավական ռիսկային խաղի մեջ, թերեւս ակնկալիքով, որ խաղից դուրս չի մնա Արեւմուտքը, որը դիմադրելու էր ռեգիոնալ ստատուս-քվոյի ռուս-թուրքական վերաձեւման գործին: Արեւմուտքի ներգրավումը թերեւս փոխեց գործընթացի բնույթը, այդպիսով օգնելով Սերժ Սարգսյանին չափազանց ռիսկային գործընթացից դուրս գալ առանց կորստի, միաժամանակ լուծելով իր մասնավոր քաղաքական հարցը՝ մարտիմեկյան բեռի քաղաքական ճնշումից ազատվելու խնդիրը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 7248 անգամ

Տեսանյութ․ LUXURY AROMA ընկերությունը «սև ուրբաթի»-ի շրջանակներում

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)