Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Ինչ «ավարով» է Վարդան Ղուկասյանի եղբորորդին փորձել հիվանդանոցից ետ գնալ կալանավայր

168.am-ը գրել էր, որ սպանության և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց։

Մեզ հայտնի դարձավ, որ Ղուկասյանը երեկ Միքայելյանի անվան բժշկական կենտոնից ետ է վերադարձել «Արթիկ» ՔԿՀ, սակայն, ո՛չ ձեռնունայն։ Իր հետ Ղուկասյանը փորձել է կալանավայր տանել նաև հեռախոսներ, և ոչ միայն։

Սակայն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խուզարկությունների սենյակում նրան անձնական խուզարկության են ենթարկել ու հայտնաբերել հիվանդանոցից իր հետ բերած «ավարը»։

Նշենք, որ այս մասին հաղորդագրություն է տարածել ՔԿՀ լրատվական ծառայությունը։

«Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խուզարկությունների սենյակում անձնական խուզարկության են ենթարկել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից «Արթիկ» ՔԿՀ վերադարձված դատապարտյալ Դ. Վ.-ին: Վերջինս մինչ խուզարկության ենթարկվելն ինքնակամ ներկայացրել է ձեռքի պայուսակում թաքցրած բջջային երեք հեռախոսը, որոնցից մեկը թանկարժեք՝ «Vertu» ապրանքանիշի, լյուքս դասի: Այնուհետ անձնական խուզարկությամբ դատապարտյալի գուլպայի միջից հայտնաբերվել է ևս մեկ բջջային հեռախոս, իսկ ձախ աճուկային հատվածից՝ քուղով կաշվե փաթեթ, որի մեջ եղել է հավանաբար թմրամիջոց հանդիսացող դեղնավուն, թանձր հեղուկով լի 10 մլ տարողությամբ սրվակ»,- ասված է հաղոդագրության մեջ։


Այն, որ հաղորդագրության մեջ մատնանշված դատապարտյալը նույն Վահե Ղուկասյանն է, մեզ հետ զրույցում հաստատեց նաև Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաբղյուր կայքում 

դիտվել է 77232 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը