Երևան
22 / Նոյեմբեր / 2019

Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը

Այն հանգամանքը, որ վերջին մեկուկես տարիների ընթացքում մենք ականատես ենք դառնում, թե ինչպես են ՀՀ գործող իշխանությունները, սեփական «խոստումների միֆերը» պայթեցնելով՝ շարժվում առաջ, փաստում է, որ Հայաստանում այսօր տիրում է մի վիճակ, ինչը, «քաղաքական վակխանալիայից» բացի, այլ կերպ կոչել չես կարող։ Ակնհայտորեն բախվում ենք այնպիսի երևույթների ու կոնկրետ գործընթացների, որոնք ուղղակի հակասում են Նիկոլ Փաշինյանի, հետո նաև՝ նրա թիմի, հայտարարած «հեղափոխական գաղափարների» ու «բում» էֆեկտ ապահովող զարգացումների հետ։ 168.am-ին տված իր հարցազրույցում Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն ասել է.

«Թավշյա հեղափոխության ընթացքում սփյուռքը ոգևորված էր այն հնարավորություններով, փոփոխություններով և տեսլականով, որ իր հետ բերելու էր հեղափոխությունը: Հիմա այդ փոփոխություններն ընթացքի մեջ են: Մեծ ներգաղթի համար նախևառաջ պետք է ստեղծվեն նախապայմաններ, իսկ դրա համար մենք շատ պետք է աշխատենք, շտկենք նաև նախորդ 30 տարիների աններելի սխալները»:

Խոսելով ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի ներդրումային «բումի» մասին՝ Սինանյանն ասել է, ներդրումները սպասվող ծավալից ցածր են, որի պատճառը «այն կործանարար քաղաքականությունն է, որը տասնամյակներ շարունակ վարել է նախորդ ապաշնորհ վարչակարգը»։

Այս ֆոնին տեղին է հիշել Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, թե՝ «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը բավարար հիմք է, որ դեպի ՀՀ ներդրումները հոսեն»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 58550 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)