Երևան
06 / Դեկտեմբեր / 2019

Փաշինյանն ու Ալիեւը Աշխաբադում, աղմկոտ հայտարարությունից հետո

Lreagir.am-ը գրում է․ Հոկտեմբերի 10-11-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը մասնակցելու են Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ վեհաժողովին: Հայտնի չէ՝ արդյոք նրան կհանդիպեն, արդյոք Պուտինը կամ էլ «ընդհանուր ընկեր» Ալեքսանդր Լուկաշենկոն կփորձեն եռակողմ ձեւաչափով հանդիպման կազմակերպման առաքելություն իրականացնել:


ԱՊՀ վեհաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիեւ հանդիպում տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին եւ ավարտվել սահմանին էսկալացիայի նվազման ու օպերատիվ կապի հաստատման մասին պայմանավորվածությամբ: Աշխաբադում կշարունակվի՞ «վստահության միջոցների ձեւավորման» գործընթացը, Ռուսաստանը կփորձի՞ նորից իր վրա միջնորդի դեր վերցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս:

 

Թուրքմենստանում վեհաժողովից առաջ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը հայտնել են իրենց դիրքորոշումները: Նիկոլ Փաշինյանը պնդել է «Արցախը Հայաստան է եւ վերջ» բանաձեւը, Ալիեւը պատասխանել է, որ «Ղարաբաղն Ադրբեջան է ու բացականչական նշան»:

Հատկանշական է, սակայն, որ Փաշինյանն իր հայտարարությունն արել է Ստեփանակերտի հրապարակում, իսկ Ալիեւը՝ Սոչիում եւ Բաքվի մերձակայքում՝ հարկադիր տեղահանվածների համար ավանի բացմանը:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաեւ, որ Ղարաբաղի «ազատագրումից» հետո մտադիր է այն «վերակառուցել»:

«Ադրբեջանի ղեկավարությունը չի խոսում խաղաղության մեջ ապրելու մասին, խոսում է մեր ավերվածի վրա իրենց նորի կառուցման մասին: Սա նշանակում է, որ ավերվելու են հայկական բոլոր հուշարձանները, ոչնչացվելու են շիրիմները, ջնջվելու են հայերի հետքերը, ինչպես արվել է Բաքվում և ադրբեջանական այլ քաղաքներում: Եվ դրանց տեղում կառուցվել են նոր պալատներ՝ Իլհամ Ալիևի, Մեհրիբան Ալիևայի, նրանց դուստրերի, որդիների, փեսաների և այլոց անուններով», ի պատասխան ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Փախստականների համար ավանների կառուցումը Բաքվի քաղաքականության մյուս կողմն է, որը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը համակերպվել է Ղարաբաղի կորստի հետ եւ թեման շարունակում է միայն ելնելով ներքաղաքական նկատառումներից: Ադրբեջանում վաղուց խուլ բողոք կա, եւ Ալիեւին փաստարկներ են պետք:

Ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր. «Կողմերը հայտարարություններ են անում, բավական լուրջ, այդ թվում՝ հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղը Հայաստան է, ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ Կոսովոն Ալբանիա է: Դա, իհարկե, չի նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար մթնոլորտի ստեղծմանը»:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ի պատասխան Ռուսաստանին կոչ է արել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անկանխակալ մնալ եւ խուսափել ընտրողաբար ու միակողմանի գնահատականներից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 88073 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

«Քաղաքապետարանի շենքը թատրոնի շենք չէ՝ իր դերով». Ծառուկյանը՝ Հայկ Մարությանին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին