Երևան
08 / Դեկտեմբեր / 2019

Փաշինյանը Պուտինին առաջարկում է փակե՞լ Մադրիդյան սկզբունքների էջը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշգաբադում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպման շրջանակում գիրք է նվիրել ՌԴ նախագահ Պուտինին: Գիրք, որը վերաբերում է արցախյան հարցին եւ որի հեղինակը ռուսաստանցի հայտնի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովն է:

Կազիմիրովը 1992-96 թվականներին եղել է Արցախի հարցում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ համանախագահ: «Ղարաբաղի խաղաղությունը» կոչվող գրքում Կազիմիրովը ներկայացրել է հարցի իր միջնորդությունը, ռուսական քաղաքականությունն այդ համատեքստում: Այլ կերպ ասած, գիրքը, խոշոր հաշվով՝ թե՛ մեթոդաբանություն է, թե՛ պատմական տեղեկանք, եւ խոշոր հաշվով հնարավոր է ասել, որ Նիկոլ Փաշինյանը Պուտինին տվել է ռուսաստանցի իսկ դիվանագետի ձեռքով պատրաստված ռուսական քաղաքականության ծավալուն ուղեցույց:


Բանն այն է, որ քաղաքականության այն շրջանը, որում դիվանագիտական առաքելությամբ էր զբաղված Կազիմիրովը, ելցինյան Ռուսաստանի շրջանն էր, որն իր ամբողջ հակասականությամբ հանդերձ, արցախյան հարցում, այդուհանդերձ, ավելի նպաստել է կայունությանն ու խաղաղությանը, եւ ոչ թե Ադրբեջանի հետ խաղերի միջոցով պատերազմ հասունացրել, ինչն արեց պուտինյան Ռուսաստանն առնվազն մինչեւ 2016-ի ապրիլ:

Ահա այդ իրողությունների ֆոնին Հայաստանի վարչապետի նվերը ստանում է քաղաքական բավականին նշանակալի եւ խորքային իմաստ: Եթե չլիներ ԱՊՀ այդ հավաքում Ալիեւին հայտնի դրվագում վարչապետի տված կոշտ պատասխանը, ապա Պուտինին նվիրված գիրքը թերեւս դառնալու էր Հայաստանում ԱՊՀ այդ հավաքից ամենամեծ ուշադրության առարկան: Միեւնույն ժամանակ, այդ երկու դրվագները բավականին «ներդաշնակվում» են՝ անկախ դրանց միջեւ որեւէ անմիջական պատճառահետեւանքային կապի լինել-չլինելուց:

Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Ալիեւը խեղաթյուրում է պատմությունը: Մեծ հաշվով, Պուտինին նվիրելով արցախյան հարցի վերաբերյալ հենց ռուս դիվանագետի ձեռքով պատրաստված գիրք-պատմավավերագրական տեղեկանքը, Նիկոլ Փաշինյանը ակնարկում է, որ պատմության խեղաթյուրումները բերում են լրջագույն խնդիրների եւ ռեգիոնալ ճգնաժամերի, ըստ այդմ՝ դրանցից ելքը եւ թեկուզ հարաբերական կայունության ապահովումը՝ իսկ Ռուսաստանին Կովկասում ներկայումս կայունությունը խիստ է անհրաժեշտ, հնարավոր է իրողությունները, այսպես ասած, «պատմական ակունքում» ճիշտ գնահատելու միջոցով:

Միեւնույն ժամանակ, Պուտինի հետ արցախյան հարցում այդօրինակ խորհրդանշական եւ, այսպես ասած, պատմա-վավերագրական գործիքակազմով շփմամբ Նիկոլ Փաշինյանը թերեւս արձանագրեց մեկ այլ կարեւոր իրողություն, որ Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում արցախյան հարցը օրակարգում է այդ խորքային, ոչ թե ընթացիկ համատեքստով: Այլ կերպ ասած, Փաշինյանն ու Պուտինն այդ իմաստով սկսում են զրոյից, եւ ըստ այդմ հարց է առաջանում՝ փակո՞ւմ են Մադրիդյան սկզբունքների էջը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4225 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին