Երևան
19 / Նոյեմբեր / 2019

Ոստիկանությունը արմատական փոփոխությունների շեմին․ Նիկոլ Փաշինյանի պահանջը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ոստիկանությունը արմատական փոփոխությունների շեմին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ վարչապետ Փաշինյանը թիմից պահանջել է օր առաջ լուծել ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների հարցը: Նախատեսվում է մեկ ծառայության մեջ միավորել ՃՈ-ն ու ՊՊԾ-ն, միացնել նաեւ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր բաժինն ու 6-րդ վարչությունը:


Ըստ մեր լուրերի` այս երկու բաժինները հաշտ չեն եղել, քանի որ երկուսն էլ, կատարելով գրեթե նույն գործառույթը, մշտապես բախման մեջ են եղել: Փոփոխությունների ցանկն այստեղ չի ավարտվում, փաթեթն ամբողջությամբ պատրաստ է, բայց փող` պահանջվող 50 մլն դոլարը չկա: Իշխանություններն, ըստ մեր լուրերի, ֆինանսավորման համար դիմել են ԵՄ-ին, բայց դեռեւս անարդյունք:


Ընդդիմադիրները տեղյա՞կ են, որ գործադիրն իր այս մշակած նախագիծը շուտով ԱԺ կուղարկի: «Լուսավոր Հայաստանից», օրինակ, Տարոն Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանել է, թե նախագծից տեղյակ չեն. «Պետք է սպասել` հասկանալու, թե ինչ նախագիծ է»»։

դիտվել է 3806 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)