Երևան
13 / Նոյեմբեր / 2019

Տեղը պահում են Արսեն Թորոսյանի մտերիմի համար

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Ալավերդի» բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթը: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել գործող տնօրեն Ստեփան Մոսինյանը, Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ և Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Ազարյանը, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի քիթ, կոկորդ, ականջաբան Անուշ Իսպիրյանը և «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը: Մրցույթում հաղթած թեկնածուն վիրաբույժ Գևորգ Ազարյանն է, որը մոտ տասը տարի ԲԿ-ում զբաղվել է վիրաբուժությամբ:


«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, մրցույթում հաղթած անձին Լոռու մարզպետը փորձում է ամեն գնով չնշանակել պաշտոնի, քանի որ այդ պաշտոնի համար նախատեսված է եղել առողջապահության նախարարի մտերիմը: Տեղեկությունների համաձայն, մարզպետի հորդորով հանձնաժողովը հնարավոր է չեղարկի մրցույթը, և նոր մրցույթ անցկացվի։ Դրա համար, ըստ մեր աղբյուրների, փորձում են իրավական հիմքեր գտնել»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2825 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)