Երևան
23 / Փետրվար / 2020

Պուտինն Ալիեւին ասել է, թե ինչի մասին մտածի Նժդեհի փոխարեն

Lragir.am-ը գրում է․ ՌԴ նախագահ Պուտինը Աշգաբադում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքի ընթացքում անդրադարձել է նաեւ Սիրիայում թուրքական ռազմական գործողության ու ներխուժման հետեւանքով առկա իրավիճակին ու մարտահրավերին:


Պուտինը կասկած է հայտնել, թե Թուրքիային կհաջողվի արգելակել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գրոհայիններին: Նրա խոսքով, ներկայում դրանց օջախները զսպում են քրդական ջոկատները: Երբ Թուրքիայի գրոհից հետո նրանք հեռանան, Իսլամական պետության գրոհայիններն էլ կցրվեն, եւ Թուրքիան չի կարողանա արդյունավետ վերահսկողություն իրականացնել քրդերի հեռանալուց անմիրջապես հետո:

Արդյոք Պուտինը զգուշացնում է Թուրքիային, որ քրդերի վրա հարձակմանը արդեն Թուրքիայի վրա կարող է լինել ահաբեկչական հարձակումների շղթա: Բարդ է իհարկե ասել, թե ահաբեկիչներին վերահսկելու Թուրքիայի հնարավորությանը կասկածելով, Պուտինն ինչ ազդակ է հղում Էրդողանին:

Առավել հստակ է Պուտինի ակնարկը թերեւս Ադրբեջանի առումով: ՌԴ նախագահը նշել է, թե Սիրիայի հյուսիսում Էրդողանի գործողության հետեւանքով Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գրոհայինները ցրվելու դեպքում կարող են տեղ փնտրել նաեւ ԱՊՀ երկրներում: «Ո՞ւր են գնալու գրոհայինները. Թուրքիայի տարածքով եւ այլ տարածքներով կներթափանցեն չվերահսկվող տարածքներ, ապա Իրանի միջով տարածաշրջանի այլ երկրներ կշարժվե՞ն: Մենք պետք է դա հասկանանք եւ կենտրոնացնենք մեր ռեսուրսները՝ նոր սպառնալիքներից խուսափելու համար», հայտարարել է Պուտինը:

Պուտինի խոսքում կա երկու ուշագրավ հանգամանք: Նախ, նա փաստորեն նշում է, որ Իրանը «կտարանցի» Իսլամական պետության գրոհայիններին: Այլապես, ստացվում է, որ Պուտինը կասկածում է նաեւ Իրանի կառավարելու կարողությանը, եթե գրոհայինները Իրանի տարածքով կներթափանցեն այլ երկրներ: Այստեղ արդեն նրա հայտարարությունը կարող է դուր չգալ Իրանին:

Բայց Պուտինի հնչեցրած հայտարարությունը կարող է որոշակի այլ իմաստային երանգ ստանալ, եթե հիշենք, որ հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահը Երեւանում էր Իրանի նախագահի հետ միասին, ու ԵՏՄ Վեհաժողովից բացի, նրանք ունեցան նաեւ երկկողմ հանդիպում: Կասկածից վեր է, որ երեւանյան հանդիպումների օրակարգում առաջնային տեղերում է եղել Թուրքիայի սպասվելիք ռազմական գործողության հարցը:

Խոսքն ավելի շատ ԻՊ գրոհայինների Իրանի տարածքով ոչ թե անկառավարելի, այլ թերեւս միանգամայն կառավարելի արտահանման մասին է խոսքը, եւ հենց Ադրբեջան «արտահանման»: Առավել եւս, որ արժե հիշել երեւանյան համաժողովի օրերին զուգահեռ ադրբեջանա-իրանյան սահմանին սահմանախախտման իրար հաջորդած երկու միջադեպերը, փոխհրաձգություններով եւ զոհերով: Հատկապես, որ ադրբեջանա-իրանական սահմանի այդօրինակ միջադեպերը կրում են պարբերական բնույթ: Այդպիսով, բավական նշմարելի է դառնում, թե հատկապես ում նկատի ուներ Պուտինը՝ ահաբեկիչների «ապաստարանի» վտանգի մասին խոսելով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 92679 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից