Երևան
19 / Նոյեմբեր / 2019

Վարչապետի զրահապատ նոր ավտոմեքենան 700-800 հազար եվրո արժե

Այս օրերին բուռն քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ձեռքբերված նոր՝ 2019 թվականի արտադրության Mercedes S 600 W222 մոդելի ավտոմեքենան։ Չնայած տնտեսական աճի ցուցանիշների ֆոնին` երկրում ստեղծված տխուր վիճակն ու վարչապետի գերթանկարժեք մեքենայի համար բյուջեից հատկացված գումարները համացանցում թոհուբոհ են առաջացրել։ Ավտոմեքենայի գնի վերաբերյալ տարատեսակ խոսակցությունները հստակեցնելու համար ԼՈՒՐԵՐ․com-ը Mercedes-Benz-ի հայաստանյան մասնաճյուղից փորձեց պարզել ավտոմեքենայի իրական արժեքը։

Այստեղից տեղեկացրին, որ Mercedes S 600 W222 մոդելի արժեքը սկսում է 220 000 եվրոյից, իսկ ամբողջապես զրահապատապված (FULL) ավտոմեքենան 700 000-800 000 եվրո է։ Ի դեպ, խոսքը 2018թ․ արտադրության մոդելի մասին է, այնինչ նշանակում է, որ 2019թ․ արտադրության ավտոմեքենան կգերազանցի նշված արժեքը։


Ընկերությունից չկարողացան նշել հենց 2019թ․ Mercedes S 600 W222 մոդելի արժեքը, քանի որ հաջորդ տարի թափքն է փոխում ու Հայաստանն այլևս այդ մոդելը չի պատվիրում։

Նկատենք՝ ավտոմեքենայի արժեքը միանշանակ չէ, այն կարող է տատանվել՝ կախված մեքենայի վրա ավելացված ճոխություններից ու օգտագործվածության աստիճանից։ Խոսակցություններ կան նաև, որ Փաշինյանը ավտոմեքենան ձեռք է բերել ոչ թե անմիջապես սրահից, այլ այն օգտագործված է եղել։

Նշենք, որ ավտոմեքենայի վերաբերյալ հստակ ինֆորմացիա իմանալու համար հարցում ենք ուղարկել կառավարություն, որի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

դիտվել է 24727 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)