Երևան
25 / Հունվար / 2020

Ալիեւը ճողվածք է ստացել. ինչ է ասել Մակրոնը

Lragir.am-ը գրում է․ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ոչ միայն Հայաստանի վարչապետ Փաշինյանի, այլ նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն թեման նույնն է` ՍՊԻԴ-ի, մալարիայի եւ տուբերկուլյոզի դեմ պայքարի հիմնադրամի աջակցության հարցը: Ալիեւը եւս հայտնել է իր աջակցությունը, ինչպես արել էր նաեւ Հայաստանի վարչապետը: Հիմնադրամի համաժողովը օրերս տեղի է ունենալու Լիոնում:


Մակրոնն անշուշտ մարդասիրական այդ գործիքը փորձում է օգտագործել նաեւ քաղաքական առաջնորդության նկատառումով: Թե նրա հեռախոսազանգերը, թե այդ մարդասիրական հանգամանքը հատկապես ընդգծվում են ներկայում համաշխարհային ամենաթեժ կետում՝ Սիրիայում առկա մարդասիրական ճգնաժամի նոր շրջափուլի պայմաններում, որ սկսվում է Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժմամբ:


Այդ համատեքստում, ի դեպ, ուշագրավ է հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Արցախի բարեկամների միջազգային խորհրդաժողովում Հայաստանի փոխարտգործնախարարի ելույթը: Շավարշ Քոչարյանն Արցախի խնդիրը դրել էր քաղաքակրթության եւ հակաքաղաքակրթության պայքարի հարթության վրա, այդ պայքարի շրջանակում դիտարկելով նաեւ այն, ինչ կատարվում է Մերձավոր Արեւելքում՝ մասնավորապես Թուրքիայի ռազմական գործողության համատեքստում:

Այլ կերպ ասած, Հայաստանը եւս հռչակում է քաղաքականության մարդասիրական առաջնորդության նպատակը, ինչի ֆոնին առավել ընդգծվում է այն հակաքաղաքակրթական քաղաքականությունը, որ վարում են մի շարք պետություններ, եւ այս պարագայում Թուրքիան ու Ադրբեջանը:

Այդ համատեքստում էլ հետաքրքիր է ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքին Ալիեւի ելույթը, որում հայերին մեղադրել է «ֆաշիստ» Նժդեհի արձանը կանգնեցնելու համար:

Մի կողմ թողնելով պատմության նենգափոխման եւ խեղաթյուրման հանգամանքը, արձանագրենք Ալիեւի քայլի մոտիվացիոն իրողությունները: Ադրբեջանի նախագահի այդ շեշտադրումները վկայում են, որ քաղաքականության բնույթի շուրջ հռետորաբանությունն ամենեւին «էքզիստենցիալ» խոսակցություն չէ եւ Ադրբեջանի նախագահը փորձել է ԱՊՀ պետությունների Վեհաժողովի հարթակն օգտագործել «հակաքաղաքակրթական» դիրքից ֆաշիզմի դեմ պայքարի «քաղաքակրթական» դիրք տեղափոխվելու համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 160635 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից