Երևան
21 / Նոյեմբեր / 2019

Կադրային փոփոխություններ ՃՈ-ում. ովքեր են ազատվել պաշտոնից և ովքեր են նշանակվել

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով Ճանապարհային ոստիկանությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:

«Երևանի ճանապարհային ոստիկանության պետն ազատվել է պաշտոնից: Մեկ այլ հրամանով Արման Հակոբյանը նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի անձնակազմի գծով տեղակալ: Երևանի ճաապարհային ոստիկանության պետ է նշանակվել Վահան Էվինյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնը: Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Արսեն Մարդոյանը»,- ասաց նա:

Ոստիկանապետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Երևանի ճանապարհային ոստիկանության անձնակազմի գծով տեղակալ է նշանակվել Արթուր Բեքթաշյանը, Արմեն Սարգսյանն էլ նշանակվել է Երևանի հաշվառման բաժնի ՄՌՈւ-ի պետ:

դիտվել է 12003 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)