Երևան
16 / Նոյեմբեր / 2019

Երբ դա տեսնեմ, լիակատար երջանիկ կլինեմ. Հասմիկ Կարապետյան

-Ո՞րն է Աստծո հրաշքի մեծագույն դրսևորումը:

-Կարծում եմ՝ Աստծո հրաշքի դրսևորումը հենց կյանքն է, մոլորակն է, ծնվելու, աշխարհ գալու, վայելելու, դասեր քաղելու, սիրելու և սիրվելու հնարավորությունն է: Սակայն ես ինձ համար արդեն կառանձնացնեմ Աստծո բազմաթիվ հրաշքներից ամենաաստվածայինն ու անհավանականը՝ երեխայի ծնունդը:Աստծո հրաշքի դրսևորմանը կցանկանայի ավելացնել ինձ համար շատ կարևոր մի բան, երբ կյանքում ապրելով գալիս ես այն գիտակցության, որ ինքդ քեզ հետ ես ներդաշնակ:Հենց այդ գիտակցությունը գալիս է, իմաստությունն էլ հետն է գալիս: Ըստ իս՝ դա էլ գագաթնակետն է Աստծո հրաշքի դրսևորման:

-Ինչի՞ հետ կհամեմատեիք ստեղծագործելը:

-Ինքնամաքրման հետ:

-Ի՞նչը կարող է մարդուն խելագարության հասցնել:

-Մտերիմների կորուստը,հոգեպես միայնակ լինելը,դավաճանությունը, երեխայի կորուստը:

- Հավատո՞ւմ եք սիրո մշտականությանը:

-Սերը մշտականություն չունի, այն անընդհատ ապրում է փոփոխման փուլեր: Երիտասարդ տարիքում շատ ավելի կրքոտ է և ռոմանտիկ, մեծանում ես, ինչ-որ բաներ ետին պլան են գնում, գալիս է հարգանքի մեծ կարևորությունը միմյանց նկատմամբ: Իմ կարծիքով՝ ամենաիսկական, մաքուր, ջինջ սերը գալիս է այն ժամանակ, երբ զույգերն իրար հետ երկար ճանապարհ են անցել,ամեն ինչ հաշտ է և ներդաշնակ:

-Սիրում ենք նրան , ում դուր չե՞նք գալիս:

-Կա նման կարծիք: Շատ հաճախ ես հանդիպել և հանդիպում եմ նման պատմությունների: Ինձ հետ էլ է պատահել:Յուրաքանչյուր մարդ պետք է սիրի և սիրված լինի:Ինչքան էլ քեզ ինչ-որ մեկը դուր գա, եթե փոխադարձ ոչինչ չկա, պետք է պարզապես ազատվել այդ զգացողությունից:

-Ո՞րն է տղամարդու սերը պահպանելու լավագույն միջոցը:

-Առեղծվածային լինելը:

-Ե՞րբ եք հասկացել կյանքի հրաշքը:

-Մայրանալու ժամանակ:

-Ի՞նչ կասեք այն մարդկանց ,ում կյանքը կանգնեցրել է ակնհայտ դժվարությունների առաջ:


-Չընկճվել, դրական մտածել,ապրել այսօրվա օրով,շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր լուսադեմի համար և խնդրել, որպեսզի գա վաղը:

-Ո՞րն է Ձեր նվիրական ցանկությունը:

-Երազկոտ մարդ եմ, շատ ու շատ ցանկություններ ունեմ:Եթե սրտիցս բխող ցանկության մասին խոսեմ, կասեմ, որ ես շատ եմ կարոտել բեմը, իմ ստեղծագործական կյանքը,համերգները, շփումը հանդիսատեսի հետ, որովհետև դա ինձ մեծ ուժ է տալիս, որ դիմանամ կյանքի նեգատիվ ու կենցաղային խոչընդոտներին, որ գալիս գնում են:

Իմ այսօրվա երազանքն այն է, որ շարունակեմ ստեղծագործել, հանդիսատեսին նվիրեմ իմ հոգուց բխած մեղեդիները:

Խոսելով երազանքների մասին`չեմ կարող չասել, որ Աստծուց ամեն օր խնդրում եմ, որ իմ Տաթևը լինի ուժեղ այս կյանքում և գտնի իր տեղը: Երբ դա տեսնեմ, լիակատար երջանիկ կլինեմ:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:

 

դիտվել է 6791 անգամ

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Տեսանյութ․ LUXURY AROMA ընկերությունը «սև ուրբաթի»-ի շրջանակներում

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)