Երևան
12 / Նոյեմբեր / 2019

Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան

Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի աշխատանքի և ընտանիքի մասին:


-Ո՞րն է երջանիկ զգալու ամենապարզ միջոցը:

-Կյանքի ամեն մի պահը, ամեն րոպեն գնահատելու և իսկապես շնորհակալ լինելու մեջ է գաղտնիքը:

-Ո՞րն է լավագույն խթանը ստեղծագործողի համար:

-Հետաքրքիրն այն է,որ որպես խթան ամեն ինչ կարող է լինել,նույնիսկ շատ անսպասելի բաներ:Կարող է լինել այն բույսը, որ ասֆալտը ճեղքել ու դուրս է եկել: Խթան կարող է լինել մի ուրիշ տաղանդավոր մարդու փայլուն ստեղծագործություն, որով էլ քեզ «վարակում» է: Հանճարեղ բնությունը, գուցե մի ծիծաղը առիթ է դառնում նոր ու մեծ ստեղծագործությունների:

-Ձեր ամենասիրելի գրականությունը...

-Ռուսական գրականություն եմ շատ սիրում:Շատ-շատ սիրում եմ Դոստոևսկի, Տոլստոյ, Բրոդսկի.: Չգիտեմ, գուցե դա եկել է մանկուց,ի սկզբանե ռուսերեն է եղել կրթությունս, բայց սրտիս շատ հարազատ է ռուսական գրականությունը: Դա բացարձակ չի նսեմացնում սերս հայ գրականության հանդեպ՝ հատկապես պոեզիայի:Իսկ գրքերի գիրքը համարում եմ Աստվածաշունչը: Ամեն մի նախադասություն Աստվածաշնչից կարող է ծնունդ տալ մի լայնատարած ու խոր ստեղծագործության:

-Սիրու՞մ եք այն աշխատանքը,որով զբաղվում եք:

-Միանշանակ:

-Ասում են՝ կինոդերասանները ճեպընթացներ են,իսկ թատրոնի՞ դերասանները...

- Թատրոնի դերասանը ավելի երկար ժամանակ ունի աշխատելու դերի վրա,ավելի հետազոտող է, մանրադիտակի տակ դնում է կերպարը ու գուցե ամիսներ շարունակ սկսում է հետազոտել: Շատ կարևոր է, որ ինքնիրեն ստեղծվի այդ կերպար-մարդը, որովհետև մենք մարդագիտությամբ ենք զբաղված, ուսումնասիրում ենք մարդու հոգին, պահելաձևը և այդ հետազոտությունն է, որ թատրոնը թույլ է տալիս անել և ավելի նոր բան բացահայտել:

Կինոն նույնպես այդ ամենը կրում է իր մեջ, պարզապես այդ ամենը պետք է արագ արվի: Կամ հաճախ թատրոնն է օգնում գտնել նոր գույներ, որպեսզի հետո հնարավոր լինի ներառել կինոյում:Այնպես որ անգամ ճեպընթաց լինելու համար պետք է շատ երկար հետազոտման ժամանակ տրամադրել ու վերաբերվել մեր մասնագիտությանը որպես գիտության:


-Ո՞րն է մեր ժամանակների լավագույն ֆիլմը:

-Յուրաքանչյուր ֆիլմ հեղինակի տեսանկյունն է կյանքին:Իսկ ստեղծագործողները այնքան տարբեր են,տարբեր է նրանց աշխարհընկալումը,և կյանքն էլ միանշանակ չէ:Ու հենց այդ բազմազանության մեջ է գեղեցկությունը:Չեմ կարող ֆիլմ ասել,յուրաքանչյուրն իր ուրույն տեղն ունի կյանքի ու ժամանակի արտացոլանքի մեջ:ՈՒղղակի թվարկեմ իմ սիրելի ֆիլմերը, օրինակ՝ Կիմ Կի Դուկի «Գարուն,ամառ,աշուն,ձմեռ... և նորից գարուն » , Էմիր Կուստուրիցայի «Սև կատու,սպիտակ կատու», Դարեն Արոնովսկու «Սև կարապը», Բելլինիի «Կյանքը հիասքանչ է», Հարոլդ Ռամիսի «Արջամկան օրը» ֆիլմերը:

-Ո՞վ է այսօր մեր ժամանակների հերոսը:

-Կարծում եմ՝ այսօրվա հերոսը այն մարդն է, որը կարողանում է զոհ չգնալ այսօրվա տենդենցներին, հասարակության դեգրադացման տենդենցներին, չէ՞ որ բազմաթիվ դարերի ընթացքում ստեղծված բոլոր նորմերը ջարդում են և կամաց-կամաց հասնում աբսուրդի:Կարծում եմ՝ այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը, չի տրվում այդ տենդենցներին, չի կորցնում կապը ամենակարևորի՝ Աստծո հետ և կարողանում է կամային հատկանիշներով պահպանել իր տեսակը, մարդկային հոգին:Եթե դարերի ընթացքում իսկապես դժվարություններ է հաղթահարել մարդկությունը, դա օգնել է, որպեսզի հոգին արթուն ու առողջ լինի, իսկ հիմա ընդհանուր անառողջ մթնոլորտ է:

-Ինչո՞վ է պայմանավորված ընտանիքի ամրությունը:

-Միայն սիրով: Բայց այդ սերը պետք է ամեն օր ապացուցել, պետք է և՛ արժանանալ այդ սիրուն, և՛ նորից ապացուցել դիմացինին, և՛ փայտ լցնել այդ սիրո կրակի մեջ: Պետք է փորձել փշից գերան չսարքել, հեշտ լուծել հարցերը, հետո ավելի չբարդացնել դրանք:Դա էլ է գեղեցիկ արվեստ, երբ ճիշտ ես ապրում և իսկապես սիրում ես:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:

 

 

 

դիտվել է 1941 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)