Երևան
19 / Փետրվար / 2020

Նրանք միշտ զբաղվում են երաժշտությամբ, և երբեք չեն մտածում գովազդի կամ հայտնի լինելու մասին․ Անահիտ Շահբազյան

Yelaket.am/ Ելակետ լրատվական-ի բլից հարցման հյուրը երգչուհի Անահիտ Շահբազյանն է, որը մեզ հետ կիսեց իր խոհերը ամենայուրօրինակ հաճոյախոսության, մրցույթների, երջանկության և սիրո հարատևության մասին:


-Ի՞նչն է ամենակարևորը մարդկային հարաբերություններում:

-Սերը և կրթված լինելը:

-Ի՞նչն է Ձեզ անասելի հաճույք պատճառում:

-Բարձրաճաշակ երաժշտությունը:

-Ո՞րն է եղել ամենայուրօրինակ հաճոյախոսությունը, որ երբևէ լսել եք:

-Դուք այլմոլորակային եք:

-Ըստ Ձեզ՝ ինչու՞ են հզոր ձայնային տվյալներով երգիչները «ստվերում» մնում:

-Ըստ իս՝ նրանք միշտ զբաղվում են երաժշտությամբ, և երբեք չեն մտածում գովազդի կամ հայտնի լինելու մասին:

-Ի՞նչն է ավելի կարևոր Ձեզ համար, լինել սիրվա՞ծ, թե՞ ճանաչված:

-Սիրված:

-Որքանո՞վ են մրցույթները նպաստում երգչի կայացմանը:

-Մրցույթները ամենամեծ նշանակությունն ունեն,որից հետո լավ երաժիշտները ավելիին են հասնում:

-Ո ՞րն է տղամարդու սերը պահպանելու լավագույն միջոցը:

-Ինքդ քեզ սիրելու կարողությունը:

-Հավատու՞մ եք սիրո հարատևությանը:

-Իհարկե:

-Ո՞րն է երջանկության Ձեր բանաձևը:

-Պարզապես սիրել ու վստահել միմյանց, ինչպես շաատ մտերիմ ընկերներ:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:

դիտվել է 4762 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից