Երևան
22 / Նոյեմբեր / 2019

Թուրքական ներխուժումը. ԱՄՆ-ն ամրացնում է Հայաստանի սահմանները

Lragir.am-ը գրում է․ Հոկտեմբերի 3-ին Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ ԱՄՆ կառավարության կողմից սահմանային անվտանգության ապահովման տեխնիկայի հանձնման արարողությունը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարեց, որ «տարեցտարի զարգացող մեր գործընկերությունը, որն ուղղված է արձագանքման տարածաշրջանային արդյունավետ ներուժի ստեղծմանը, մեզ թույլ է տվել արձագանքել Հայաստանի եւ աշխարհի առջեւ կանգնած մարտահրավերներին»:

Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 8-ին Արցախ էին այցելել ԱՄՆ կոնգրեսի անդամներ Ջենի Սփիերին եւ Ջուդի Չուն, որոնք հայտարարեցին, որ իրենց նպատակը զորքերի շփման գծում վերահսկողության սարքեր տրամադրելու համար պայմանների ուսումնասիրումն է: Դա ըստ էության ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆ առաջարկած Վիեննայի օրակարգն է, եւ հնարավոր է՝ Մինսկի խմբի մյուս համանախագահի կողմից այդ օրակարգի չեղարկման փորձերն ԱՄՆ-ին մղել են «միակողմանի» գործողության: Թեեւ, դրա մի փուլն արդեն իսկ իրականացվել է՝ ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը ամերիկյան սարքավորումներով ամրացրել է շփման գիծը:


Փաստացի, ԱՄՆ-ը որոշել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով հայկական կողմում ուժեղացնել վերահսկողությունը:

Հատկանշական է, որ այս ամենը համընկավ Սիրիա թուրքական ներխուժման հետ, որն անկասկած ուներ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի լուռ կամ բացահայտ հավանությունը: Միեւնույն ժամանակ, ներխուժումից անմիջապես հետո ԱՄՆ-ն սկսեց Թուրքիային սպառնալ պատժամիջոցներով, այն բանից հետո, երբ թուրքական զորքը ռմբակոծեց ամերիկյան ստորաբաժանման տեղակայման վայրը: Հետաքրքիր է, որ նույն օրը, ըստ ԶԼՄ-ների, Սիրիայի հարավում պայթյուն էր պատրաստվել նաեւ ռուսական զինվորական շարասյան դեմ:

Եվրամության առաջատար երկրները դատապարտել են թուրքական ներխուժումը, մի շարք երկրներ հայտարարել են Թուրքային զենքի մատակարարման դադարեցման մասին: Դատապարտող հայտարարություններ են արել նաեւ այլ երկրներ: Թուրքիային աջակցություն է հայտնել Ադրբեջանը:

Համաշխարհային ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել խաղաղ բնակչության շրջանում զոհերի, լրագրողների սպանության մասին: Ակնհայտ է, որ Թուրքիայի շուրջ միջազգային որոշակի մթնոլորտ է ձեւավորվում, մի կողմից ագրեսորի, մյուս կողմից՝ հակամարդկային կերպարով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 78264 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)