Երևան
21 / Նոյեմբեր / 2019

Վրաերթ Գարեգին Նժդեհի փողոցում

Հոկտեմբերի 12-ին, ժամը 18:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ս., ծնված 1992 թ.) վրաերթի է ենթարկել Համլետ Ս.-ին (ծնված 1960 թ.) և Աշոտ Գ.-ին (ծնված 1966 թ.):


Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին: Վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Համլետ Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Աշոտ Գ.-ինը՝ ծանր:

դիտվել է 16945 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)