Երևան
13 / Նոյեմբեր / 2019

«Կերածս կուլ չի գնում». Նոր մանրամասներ՝ ԱՊՀ ղեկավարների ընթրիքից Փաշինյան-Ալիև զրույցից

Բոլորը լուռ ուտում են այն բանից հետո, երբ տանտեր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բոլորի աչքի առաջ սեփական դիմումի համաձայն ցմահ հացադուլի նշանակեց ապուրն ուշացրած խոհարարին..

Կերածս կուլ չի գնում,- որոշ ժամանակ անց ասում է Իլհամ Ալիևը թեքվելով Փաշինյանի կողմը:

Ոչինչ, կխնդրենք, երեւի կների,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Խոհարարն ինչ, դու ինձ չներեցիր, դրա համար կերածս կուլ չի գնում,- ասում է Ալիևը:

Հաաա, դե դրա համար ամեն բան չեն ուտում, Ադոլֆիչ, էհ՝ Հեյդարիչ,- ժպտալով ասում է Նիկոլ Փաշինյանը․․․

Չհասկացա, մենյուն խեղաթյուրում ես,- խեթ նայում է Ալիեւը:

Նիկոլ Փաշինյանը ծիծաղում է.- Հեյդարիչ, դու կիրթ մարդ ես, դու չգիտե՞ս, որ մենյուն ու պատմությունը նույն գրքի տարբեր երեսներն են, ուրեմն պատմությունը որ փոխում ես, կերածդ էլ հետը փոխվում ա:

Գիրք ասեցիր, հիշեցի, էդ ի՞նչ գիրք նվիրեցիր Նժդեհին, էհ, Նժդեհին եմ ասում, Պուտինին,- ասում է Ալիեւը:

Հեչ, Թրամփն էր խնդրել, տվել էր Քիմը հետը բերել էր Հայաստան, որ ինձ տա, ես էլ Պուտինին: Չեմ էլ նայել, ինչ գիրք էր,- աղցանը համտեսելով առանց Ալիեւի կողմը նայելու ասում է Նիկոլ Փաշինյանը:

Չեմ հավատում, Թրամփը էլ ուրիշ ձեւ չունե՞ր գիրքը Պուտինին փոխանցելու, պետք ա Քիմի միջոցով փոխանցե՞ր,- հարցնում է Ալիեւը:

Դե ես էլ սկզբից մտածեցի Քիմը կատակ ա անում, բայց որ էսօր Պուտինը հարցրեց Թրամփը բան չի փոխանցե՞լ, հասկացա, որ կատակ չի,- ասում է Փաշինյանը դարձյալ առանց Ալիեւի կողմը նայելու:

Նիկոլ, ձեռ ես առնու՞մ,- հարցնում է Ալիեւը․․․

Հեյդարիչ, չէ, ոնց, մարդը կնեղանա, որ իմանա ընկերոջը ձեռ եմ առնում,- ասում է Նիկոլ Փաշինյանը սեղանին նստած Լուկաշենկոյի կողմը ցույց տալով:

Բայց Բատկան իրենց կողմ չի նայում, ափսեի մեջ ինչ որ բանի է ուշադիր նայում եւ զննում պատառաքաղով:

Բան չեմ հասկանում,- բարձրաձայն մտածում է Ալիեւը:

Ինչի՞ց,- հարցնում է Փաշինյանը․․․

 Էս ամեն ինչից,- դարձյալ ավելի շատ բարձրաձայն մտածելով եւ ինքն իրեն խոսողի տոնով արձագանքում է Ալիեւը:

Դե դրա համար էի ասում, որ առանց հասկանալու խոսում ես: Իսկ առանց հասկանալու խոսելը լավ բանի չի հանգեցնում,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Միեւնույն է, ես կիմանամ, թե ինչ է փոխանցել Թրամփը, նրանք ինչ որ բան են մտածել իմ եւ Ռեջեփ Թայիբիչի դեմ, ես պետք է իմանամ,- ասում է Ալիեւը․․․

Նիկոլ Փաշինյանը դարձյալ ծիծաղում է.- Դե լավ լավ, կատակ եմ անում, Կազիմիրովի գիրքն եմ նվիրել, Արցախի մասին: Ի դեպ, մի քիչ խոսենք էդ մասին, պատրաստիր ժողովրդիդ խաղաղության, գտիր բացատրելու ձեւը, որ Արցախը Հայաստան է եւ պատերազմով ոչնչի չես հասնելու, գոնե հասցրու հասնել խաղաղության, քանի տարիքդ ու առողջությունդ, ու էն, բանը՝ հա, Մեհրիբանը ներում է: Թե չէ բոլորը կամաց-կամաց հասկանում են, որ Արցախը Հայաստան է, կմնաս միայն դու․․․

Տարիքիս ու առողջությանս հետ գործ չունես, իսկ ես քեզ հետ խոսելու բան չունեմ, Մեհրիբանը Ադրբեջան է, եւ վերջ, էէէ, ասում եմ Մեհրիբանը, Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ,- տեղից վեր կենալով ի պատասխան բացականչում է Ալիեւը:

Մեհրիբանի անունը լսելով բոլորը մի պահ լռում են ու նայում Ալիեւի կողմ: Նույնիսկ Լուկաշենկոն կտրվում է ափսեից ու նայում Ալիեւին:

Էդ ինչ Նժդեհ կծեց… էհ, մեղու կծեց ձեզ, Իլհամ Հեյդարովիչ,- հարցնում է Պուտինը:

Վլադիմիր Վլադիմիրովիչ, հենց հիմա բոլորիս մոտ ասեք, թե ինչ է փոխանցել ձեզ Թրամփը Քիմի եւ Նիկոլի միջոցով, ինչ եք պայմանավորվում իմ եւ Ռեջեփ Թայիբիչի թիկունքում,- բացականչում է Ալիեւը:

Ինչ Քիմ, Քիմն ո՞վ է,- հարցնում է Պուտինը զարմացած, հայացքը դռան մոտ կանգնած Պեսկովին ուղղելով: Պեսկովը մի պահ ուղղում է բեղերը, հետո արագ դուրս է գալիս, մտածելով, որ Նավկան չիմանա, թե ինքը Քիմի անունը լսելով ուղղել է բեղերը:

Դե երեւի քիմիայի կրճատ տարբերակն է, Վոլոդյա,- կողքից ասում է Լուկաշենկոն:

Բայց քիմիան էստեղ ինչ կապ ունի, Նիկոլ Վովաեւիչի նվիրած գիրքը քիմիայի մասին չէր, Ղարաբաղի մասին էր, Իլհամ Հեյդարիչ, հանգստացեք,- ասում է Պուտինը:

Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ,- չի հանգստանում Ալիեւը:

Պուտինը նայում է Լուկաշենկոյին:

Ինձ մի նայիր, Վլադիմիր, դու էլ գիտես, Նիկոլի հետ հեշտ չէ,- ասում է Լուկաշենկոն,- այ օրինակ Գագիկը՝ Նիկոլայիչ, պատմում էր, որ …

Գագիկ Նիկոլայիչը ո՞վ է,- հարցնում է Պուտինը:

Դե նա էլ իմ ընկերն է, Հայաստանում է, դե շատ մեծ տուն ունի, գազաններ, կուսակցություն, գործարաններ, եկեղեցի, նույնիսկ բացմանն եմ եղել Ռոբերտի ու Սերժի հետ, ուրեմն նա վերջերս պատմում էր…,- շարունակում է Լուկաշենկոն:

Բայց Պուտինը նրան չի լսում, որովհետեւ Պեսկովը մոտենալով ցույց է տալիս Քիմի նկարը:

Ահա, նա է Քիմը, որն Ալիեւն ասում էր, միայն թե Տանյան չիմանա, որ ես եմ բերել ձեզ նկարը, շեֆ,- զեկուցում է Պեսկովը:

Դիմա, քեզ ասացի հետեւիր շեֆիդ, բաժանվիր, այ Քիմն ուրիշ բան, թե չէ քիմիա հա քիմիա,- դեմքին բավականությամբ ասում է Պուտինը:

Lragir.am-ի ֆուտուրիստական դիտարկումների բաժին

դիտվել է 77386 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)