Երևան
12 / Նոյեմբեր / 2019

ԱԳՆ գլխավոր քարտուղարը չի «վարակվել» Փաշինյանից. նրա որդին տաքուկ ծառայում է ՊՆ-ում, հյուրերին է ուղեկցում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո իշխանության եկած անձինք իրենց որդիներին հրապարակավ ուղարկեցին բանակ, այն էլ՝ Ղարաբաղ՝ որպես օրինակ այլոց համար:

Ճիշտ է՝ մեկ տարում նրանց որդիները մի քանի անգամ արձակուրդ են եկել տուն, ինչը շարքային զինծառայողներին անհասանելի է, սակայն փաստ է, որ մինչ օրս վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ էդգարը, ծառայում են Ղարաբաղում:


Մինչդեռ պարզվում է՝ այլ պաշտոնյաներ այնքան էլ չեն «վարակվել» այդ օրինակից: Սփյուռքի նախկին փոխնախարար, այժմ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի որդին ծառայում է Պաշտպանության նախարարությունում՝ միջազգային հյուրերին է ուղեկցում:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: «Վահագն Մելիքյանի որդին ՀՀ զինված ուժեր է եկել կամավոր, ինքն ունի բացառիկ գիտելիքներ, իմացություն եւ կրթություն:

Այո, ինքը պաշտպանական քաղաքականության վարչությունում է ծառայում: Ոչ միայն հյուրերին է ընդունում, ուղեկցում, այլեւ դա իր գործառույթներից մեկն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 7590 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)