Երևան
18 / Նոյեմբեր / 2019

Երևանում հարեւանները վիճաբանել, ծեծել են իրար․ նրանց մեջ եղել է գնդապետ եւ սպորտի մարզիչ

Ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։


Ոստիկանները պարզել են, որ նշված շենքի 9-րդ հարկում վիճաբանություն է տեղի ունեցել նույն շենքի բնակիչներ՝ 50-ամյա Էդուարդ Տ-ի, 42-ամյա Տիգրան Ք-ի, 31-ամյա Մարիա Գ-ի, 60-ամյա Մարգո Ս-ի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Կորյուն Խ-ի միջև։

Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ Մարիա Գ-ն աթոռով հարվածել է վիճաբանության մյուս մասնակից՝ նույն շենքի բնակիչ, 46-ամյա Էմմա Ք-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել նաև Կորյուն Խ-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Էմմա Ք-ն և Էդուարդ Տ-ն աշխատում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, Էդուարդ Տ-ն կոչումով գնդապետ է, իսկ Կորյուն Խ-ն մարզերում գործող սպորտի և մշակույթի կենտրոններից մեկում մարզիչ է։

 

դիտվել է 14577 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)