Երևան
12 / Նոյեմբեր / 2019

Ի՞նչ են խոսել Ղարաբաղի մասին Աշխաբադում

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ են խոսել Ղարաբաղի մասին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Ձեւաչափը հետաքրքիր էր` ճաշի շուրջ, 2 ժամ, եւ ոչ մի մանրամասն՝ հարցրինք վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին։ «Ինչո՞ւ պետք է մանրամասների մասին եւս ասվի՝ 2 պետության ղեկավարներ խոսում են Ղարաբաղի մասին․ ուզում եք բոլոր մանրամասներն իմանա՞ք»:

Չէ, բոլորը չէ` մոտավոր կարկասը: «Այն, ինչ պետք էր, արդեն հրապարակվել է»: Հրապարակվել է ընդամենը, որ խոսել են, ուրիշ ոչինչ: «20 տարի որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բանակցում էին, ավելի շատ բա՞ն եք լսել․ բանակցային պրոցեսը ենթադրում է, որ խորհրդապահական տարրը պահպանվի»:


Վերջին շրջանում փորձագիտական շրջանակները խոսում են բանակցային ֆորմատի փոփոխության մասին` «տետ ա տետ» ֆորմատը կարծես սկսել է փոխարինել ԵԱՀԿ ՄԽ ֆորմատին․ այդպե՞ս է։ «Ոչ, ոչ, չեմ կարծում, որ այդպես է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

դիտվել է 7523 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)