Երևան
21 / Հունվար / 2020

Արհամարհա՞նք, թե՞ դաս իշխանություններին

Երեկ, ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի դատավորները մերժել են ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը վարույթ ընդունել։ Մի մասը ողջունեցին այս մոտեցումը, մյուս մասը՝ ոչ։

Ինչևէ, այս պատմության մեջ, կարծում ենք, դա չէ ամենաէականն ու ուշագրավը։ Պարզվում է՝ իշխանությունների սրտի դատավորը, ի տարբերություն մյուս դատավորների, որոնք հարգել են ԱԺ-ին, նույնիսկ չի բարեհաճել ներկա գտնվել այդ աշխատակարգային նիստին, ներկայացնել իր փաստարկները, որոնք միգուցե համոզիչ և ուղղորդող դառնային մյուսների համար։

Թեև ասում են, որ սա նախկինում որդեգրած «դատավոր-անդամ» բառախաղի արդյունքն է, այդուհանդերձ, այս ամենի արմատներն ավելի խորն են․ Վլադիմիր Վարդանյանի պլանը տապալելու միջոցով մի կողմից՝ նա ցանկացել է ցույց տալ, որ «ճգնաժամը հաղթահարելու» միակ ճշմարիտ ճանապարհն իր մատնանշած ուղին է, և ինքնահռչակմամբ ինքը չի տապալել ՍԴ-ն գրավելու օպերացիան, մյուս կողմից էլ՝ տապալել ՍԴ նախագահ դառնալու Վլադիմիր Վարդանյանի հնարավոր նշանակումը։ Սրա մասին են վկայում նաև նրա խոսնակներ Տիգրան Եգորյանի, Լուսինե Հակոբյանի բացասական արձագանքն այս պրոցեսի վերաբերյալ։

Եվ սա պրոցեսին հասցված միակ վնասը չէ։ Պարզվում է՝ Վահե Գրիգորյանի բացակայությունները սևերես են դարձրել ԱԺ-ին և «Լուսավոր Հայաստանին», որոնց երկակի ստանդարտները և պրոցեսին քաղաքական բնույթ հաղորդելն ակնհայտ է դարձել՝ նաև Վահե Գրիգորյանի բացակայություններով նախագիծ չներկայացնելու փաստով պայմանավորված։

Ի դեպ, ասում են, որ, ի թիվս այլնի, նրա ինքնահռչակումը, նրա բացակայությունների վերաբերյալ ԱԺ-ի չարձագանքելն է նաև պատճառ հանդիսացել, որ միջազգային կառույցները չհավատան «բարեփոխումներ» կոչվող թեզին։ Դե, ինչպես ասում են՝ վարչապետ Փաշինյանն էլ ումի՞ց ի՞նչ պահանջի, երբ յուրայինները միայն սեփական շահն են տեսնում և ամեն քայլով վարկաբեկում նույնիսկ իրական բարեփոխումները։

դիտվել է 5982 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից