Երևան
21 / Հունվար / 2020

Էրդողանը Բաքվում անդրադարձել է Արցախի հարցին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հերթական անգամ խոսել է արցախյան հակամարտությունից: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

«Թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջանում գտնվող Էրդողանը ելույթի ժամանակ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ մասնավորապես ասել է.


«Ադրբեջանի սեփական տարածքների՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների՝ հայկական օկուպացիայի տակ լինելը 1 միլիոն ադրբեջանցու ստիպել է որպես փախստական ապրել իրենց տներից, հայրենիքից հեռու: Ինչպես նշել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթիս ժամանակ, սա անընդունելի է»:

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է ջանքեր գործադրել ղարաբաղյան հիմնախդնիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու համար:

դիտվել է 44550 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից