Երևան
12 / Նոյեմբեր / 2019

Փաշինյանը չարաչար սխալվել է. Վիտալի Բալասանյան

Այս տարվա օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, ուզում էր ցույց տալ՝ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը կամ տերը, բայց, պետք է ասեմ, որ Փաշինյանը չարաչար սխալվել է։ Այս մասին այսօր Արցախում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Նրա խոսքով՝ քաղաքականության մեջ Փաշինյանի ասածն անթույլատրելի է, իսկ դա ՀՀ վարչապետը, ըստ նրա՝ միտումնավոր է ասել։

«Դա շատ վտանգավոր է, կանխամտածված է ասել, որովհետև իր այդ հայտարարությանը հաջորդեց Գյումրիի դեպքը, երբ Բակո Սահակյանը գտնվում էր Գյումրիում, և ինչ-որ մեկը տրիբունայից ասում է՝ Արցախի մարզպետ»,- ասաց նա։

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը շեշտեց, որ հետևելով Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը՝ համոզվում է. «Այն քաղաքանությունը, որը այս պահին վարում է Նիկոլ Փաշինյանը, այն փաթեթն է, որը Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում էր կյանքի կոչել»։

Նյութի աղբյուր՝ https://168.am/2019/10/15/1188872.html 

դիտվել է 19333 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)