Երևան
12 / Նոյեմբեր / 2019

«Ժողովուրդ, երդվում եմ՝ նման բան չի եղել». Վիտալի Բալասանյան

168.am-ը գրել է․ Ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրելու է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում առկա խնդիրները:

Այդ ընթացքում նույնիսկ խոսակցություններ էին շրջանառվում, թե այդ օրերին զինվորները սնունդ չեն ունեցել, նույնիսկ լուրեր կան, թե նրանք սովից՝ ստիպված խոտ են կերել:

«Ես ճանապարհի ծախս կհոգամ, թող ցույց տան, թե որտեղից են այդ տղաները խոտ կերել»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ վստահեցնելով, թե այդ քննիչ հանձնաժողովն անելիք չունի:


Այդ օրերի մասին Կառավարության նիստում անգամ խոսել էր Կառավարության նախկին ղեկավար, վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հայտարարել էր, որ Ապրիլյան պատերազմի օրերին տանկերում վառելիք չի եղել:

«Ժողովուրդ, երդվում եմ՝ նման բան չի եղել»,- հակադարձեց Վիտալի Բալասանյանը՝ հորդորելով տեսնել, հետո՝ խոսել:

դիտվել է 123483 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)