Երևան
21 / Հունվար / 2020

Փաշինյանի նոր ավտոմեքենայի արժեքը կառավարությունը գաղտնի է պահում

Lurer.com-ը գրում է․ Օրեր առաջ անդրադարձել էինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ձեռքբերված նոր՝ 2019 թվականի արտադրության Mercedes S 600 W222 մոդելի ավտոմեքենային։ Ավտոմեքենայի վերաբերյալ հստակ տեղեկություն ստանալու համար ԼՈՒՐԵՐ․com-ը հարցում էր ուղարկել նաև կառավարություն։ Ի պատասխան այստեղից տեղեկացնում են, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովումն ու նրանց սպասարկող տրանսպորտային միջոցների ընտրությունն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը։

Կառավարությունից օրենքից մեջբերումներով կատարելով՝ հայտնում են նաև, որ վարչապետի ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ։ «Անվտանգության ապահովման նպատակով ՊՊԾ գործառույթների համար անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը ձեռք է բերվում հույժ գաղտնի՝ այդ թվում տրանսպորտային միջոցները։ ՊՊԾ-ի կողմից նախապես ուսումնասիրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովման միջոցառումների համար անհրաժեշտ գործիքակազմին ներկայացվող որակական և տեխնիկական պահանջները, նախքան դրանք ձեռք բերելն արտադրողին կամ վաճառողին ներկայացվում են ՊՊԾ-ի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ամենախիստ պահանջները»,- ասվում է կառավարության պատասխանի մեջ։

Առաավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 7664 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից