Երևան
21 / Նոյեմբեր / 2019

Անցումայինի «կնքահոր» գաղտնի այցը Հայաստան

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ դատաիրավական ոլորտում շարունակում է անհասկանալի իրավիճակ տիրել, քանի որ իշխանության ներկայացուցիչները, քաղհասարակությունից որոշ ներկայացուցիչներ, գումարած ՀԱԿ-ն ամբողջությամբ, լծված են առաջ տանել այն «համոզմունքը», թե ՍԴ-ում ճգնաժամային իրավիճակ է, եւ այդ ամենի հանգուցալուծումը տեղի կունենա միայն Հրայր Թովմասյանի հրաժարականով։

«Փաստ» թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին Հայաստան է ժամանել անցումային արդարադատության փորձագետ Ռուբեն Կարանզան, որը Հայաստանի արդարադատության ոլորտի հետ կապված հատուկ զեկույց է պատրաստում, եւ չի բացառվում, որ առաջիկայում դրա մասին իշխանական խողովակներով փոքր «դոզաներով» տեղեկություններ նետվեն։


Այցի շրջանակում նա հանդիպել է ՍԴ դատավոր, ժամանակին ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանի, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 5022 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)