Երևան
13 / Նոյեմբեր / 2019

Կամո Փիրուզյանի սպանության գործով նիստը շարունակվեց առանց տուժող կողմի ներկայացուցիչների

24News-ը գրում է․ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է քննվել Կամո Փիրուզյանի սպանության գործը, որի իրագործման և կազմակերպման համար մեղադրանք է առաջադրվել Վլադիմիր Դավթյանին և քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ)։

Հոկտեմբերի 11-ին կայացել է այս գործի հերթական նիստը, որի ընթացքին դատարանի դահլիճում հետևել է նաև 24News-ը։

Նիստի սկսվելուն պես դատարանը որոշեց ապացույցների հետազոտումը թողնել կիսատ և, փոխելով ապացույցների հետազոտման իր իսկ կողմից նախապես հաստատված կարգը, հարցաքննել վկա Արթուր Մնացականյանին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, սակայն, առարկեց դատարանի գործողությունների դեմ՝ նշելով, որ առանց ապացույցներն ուսումնասիրելու վկային հարցաքննել չեն կարող, քանի որ տրվելիք հարցերի գերակշիռ մասը վերաբերելու են դեռ չհետազոտված ապացույցներին։

Հարցի կապակցությամբ լսելով նաև մեղադրվող կողմի՝ Ալավերդցի Վահագի պաշտպանների կարծիքն այն մասին, որ վկային պետք է հենց այդ նիստի ընթացքում հարցաքննել, քանի որ վերջինս կարճ ժամանակով է վերադարձել Հայաստան, դատարանը որոշեց այդպես էլ վարվել և առանց գործում առկա ապացույցների ուսումնասիրման անցնել վկա Մնացականյանի հարցաքննությանը։

Իրավիճակի սրությունը կայանում է նրանում, որ Արթուր Մնացականյանը, ով երկու տարի բացակայել է Հայաստանից, որոշել է փոխել նախկինում տրված ցուցմունքները։ Վերջինիս հայտնաբերել և Հայաստան է բերել հենց Վահագն Աբգարյանի պաշտպանական թիմը։ Դատարանի դահլիոճւմ ակնհայտ երևում էր, որ նրանք էլ ուղորդում են վկային։ Մամուլում արդեն հրապարակումներ են եղել այն մասին, որ հնրավաոր է վկա Արթուր Մնացականյանը գտնվում է ուժեղ ճնշման տակ և ստիպված է վերադարձել Հայաստան՝ փոխելու իր ցուցմունքները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 1537 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)