Երևան
12 / Նոյեմբեր / 2019

Փաշինյանը թույլ չտվեց Ավինյանին եւս մեկ լավ լուր հայտնել. «Թող լինի, նոր ասենք»

Երեկ մեր քաղավիացիայի համար շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել. Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունը Հայաստան մուտք գործելու որոշում է կայացրել: Այս մասին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինձ զարմացրեց այն փաստը, որ երեկվանից արդեն տոմսեր կան վաճառքում, եւ Երեւանից Հռամ կամ Միլան տոմս կարելի է գնել 30-56 եվրոյով»,-ասաց վարչապետը:


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ երեկվանից երեք ուղղություն է բացվել՝ Բեռլին, Հռոմ եւ Միլան. «Գյումրիից եւս մեկ ուղղություն է բացվել դեպի Մենինգեմ, որը Մյունխենի մոտ գտնվողն քաղաք է: Այսինքն 4 ուղղություն է բացվել: Գնային քաղաքականությունը միտված է նրան, որ հնարավորինս էժան եւ հասանելի տոմսեր առաջարկի: Հենց նոր նայում էի գները, հունվարի 28-ին Հռոմ-Երեւան տոմսը 35,88 եվրո է մեկ ուղղությամբ, հետադարձը նույն գինն է: Այսինքն ընդհանուր 70 եվրոյի չափով կարելի է մեկնել Հռոմ եւ վերադառնալ: Նման ընկերությունների մուտքը էական ազդեցություն է ունենում տուրիստական հոսքերի վրա, ինչպես նաեւ արտագնա տուրիզմի վրա: Սա հնարավորություն է ստեղծում ճամփորդելու»,-ասաց փոխվարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այդ չվերթներում սնունդ չի տրվում եւ ուղեբեռն էլ մեծ չպետք է լինի:

Ավինյանը ցանկանում էր եւս մեկ լավ լուր հայտնել, սակայն վարչապետը ընդհատեց. «Թող լինի, նոր ասենք»:

«Արդեն եղել են, բայց թողնենք հետո ասենք»,-համաձայնեց Ավինյանը:

Վարչապետը նաեւ տեղեկացրեց, որ այն ուղղություններով, որտեղ 12 ամսվա ընթացքում սպասարկում չի եղել եւ չվերթ կբացվի, դրանց համար «օդի տուրքը» կհանվի. «Սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին: Սա իր հետեըւից բերելու է շատ լուրջ տեղաշարժեր եւ դրանք լինելու են մեր քաղաքացիների, մեր տնտեսության: Շատ կարեւոր է, որ մեր ռազմավարական պատկերացումներում լինենք հետեւողական եւ ինչպես ժամանակն է ցույց տալիս, անիմաստ աղմուկ-աղաղակներին չհետեւենք: Մենք հիշում ենք, որ ասում էին՝ սա չի լինելու, անիմասն է, բյուջեի փողերով անիմաստն գնում են գործուղումների եւ այլն»:

դիտվել է 10149 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)