Երևան
12 / Նոյեմբեր / 2019

«Այս ամենն ինձ անձամբ Փաշինյանն է ասել դեռ 2018թ. գարնանը՝ ավելի քան մեկ տարի առաջ». Ալեքսանդր Լապշին

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Ողջ հայ համացանցը հիացած է Ryanair-ի մուտքով, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ:

Համացանցային հայկական ողջ տիրույթն այսօր քննարկում է, թե ինչ հիանալի աղջիկ է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, որ կարողացել է «համոզել» Ryanair-ին Հայաստան գալ: Ի՜նչ հիմարություն: Ի՞նչ կապ ունի այստեղ այդ աղջիկը:

Չէ՞ որ խնդիրը Տաթևիկ Ռևազյանի՝ ավիաընկերությունների հետ պայմանավորվելու ունակության մեջ չէ: Խնդիրն այդ չէր, այլ պետության՝ օդանավակայանային բոլոր վճարներն ավիաընկերությունների համար չեղարկելու անհրաժեշտությունը, որ վերջիններս համաձայնեին Հայաստան թռչել:


Այսօր այդ վճարները կազմում են յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլար, և դրանք նրա (Նիկոլի) հրամանագրով իր վրա է վերցրել երկրի բյուջեն: Այս ամենն ինձ անձամբ Փաշինյանն է ասել դեռ 2018թ. գարնանը՝ ավելի քան մեկ տարի առաջ: Բայց քչերը կհիշեն, որ դեռ 2015թ. Սերժի ժամանակ, Ryanair-ը հստակ պայմաններ էր դրել. կվերցնեք ձեզ վրա ծախսերը, ու մենք կգանք Հայաստան, չեք վերցնի՝ չենք գա: Հստակ ու պարզ:

Ryanair-ի ու Վիզէյրի հետ բանակցություններ վարվել են դեռ Սերժի ժամանակ, Տաթևիկից շա՜տ առաջ: Պարզապես հին իշխանությունը հրաժարվել էր իր բյուջեից յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլար վճարել: Դրա համար էլ Ryanair-ը չէր գալիս: Առանց բյուջետային փողերի Քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահը ոչինչ անել չէր կարող:

Այն բանից հետո, երբ Հայաստանի բյուջեից մոտավորապես 5 միլիոն դոլար տարեկան հատկացրին օդանավակայանային վճարների փախհատուցման համար, Ryanair-ը միանգամից համաձայնեց թռչել:

Տաթևիկը պարզապես թռել է Եվրոպա ու նրանց փոխանցել Նիկոլի որոշումը: Դրա համար էլ կարծում եմ, որ այս ավիաընկերությունների՝ Հայաստան գալու մեջ Տաթևիկի վաստակը չկա: Սա անձնապես Նիկոլ Փաշինյանի որոշումն է, և դրանք բյուջետային փողեր են»:

դիտվել է 48560 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)