Երևան
12 / Նոյեմբեր / 2019

«Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան

ետհեղափոխական Հայաստանում արդեն երկրորդ անգամ՝ ընդամենը մեկուկես տարվա ընթացքում, ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկան է սպանվել:

Հայաստանում նման դեպքեր, որպես կանոն, տեղի չեն ունենում: Եվ եթե բանկի վրա անցյալ տարի իրականացրած հարձակումը և դրա հետևանքով ոստիկանի սպանությունը կարելի էր համարել օրինաչափությունից շեղում, ցավալի դեպք, ապա այս շաբաթ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունն արդեն սպառնում է օրինաչափություն դառնալ:

Կրիմինալիստ կամ ոլորտի մասնագետ պետք չէ լինել, որպեսզի աչքի զարնեն տեղի ունեցածի առնվազն զարմանալի հանգամանքները: Ոստիկանին սպանողը, ինչպես ասում են՝ «քյոհնա» հանցագործ չէր, միջադեպը կազմակերպված հանցագործ խմբավորման գործողության արդյունք չէր, իսկ սպանված ոստիկանը 20 տարվա փորձառու ոստիկան էր: Սա նույնիսկ անզեն հայացքով վերլուծության արդյունքում մի քանի ոչ պրոֆեսիոնալ, բայց, կարծում եմ, տրամաբանական վերլուծության տեղիք է տալիս:


Ոստիկանին դիմադրություն ցույց տալը դարձել է լեգիտիմ: Չէ՞ որ, ըստ ՀՀ հեղափոխական իշխանությունների, դիմադրություն ցույց տվողն իրեն «հպարտ քաղաքացի» է զգում, իսկ ոստիկանը «նախորդ ռեժիմի մնացուկ» է: Իհարկե, նման իրավիճակներում շատ բան իմպուսիվ է արվում, բայց հաշվի առնելով, որ նախկինում հազարավոր հանցագործություններ են կանխվել, հանցագործներ են բռնվել, բայց ոստիկան չի սպանվել, հակված ենք մտածելու, որ ինչ-որ բան է փոխվել հանցագործի աշխարհընկալման մեջ:


Արդեն մեկուկես տարի պոտենցիալ հանցագործն ապրում է այն ենթագիտակցական իրականության մեջ, որ ինքն ընչազուրկ է, որովհետև նրանից 20 տարի ամեն ինչ թալանել են: Բոլոր փող ունեցողները, բիզնեսի տերերը հանցագործ են, թալանչի, ցանկացած բիզնես ի սկզբանե ապօրինի է, իսկ ինքը հպարտ քաղաքացի է: Հետևաբար՝ ինքը լեգիտիմ իրավունք ուներ ինչ-որ մի «թալանչի» բիզնեսմենի գեղեցկության սրահից իրենից «թալանվածը» հետ վերցնելու: Իր գործողությունը հետապնդման ենթակա չէ, ոստիկանը «սև է», ինքը՝ «սպիտակ», ու ենթագիտակցորեն ինքն իրեն լիազորված է զգում մինչև վերջ «պաշտպանվելու» ոստիկանության «ապօրինի» ոտնձգությունից:

Մեկ այլ վերլուծության տեղիք է տալիս փորձառու ոստիկանի պահվածքը, որը գուցե հանգեցրել է նրա ողբերգական մահվան: Մասնագետ չլինելով՝ թույլ կտամ ենթադրել, որ գուցե ոստիկանը ևս չի հետևել նման իրավիճակներում ոստիկանի ինքնապաշտպանության շրջանակներում նախատեսված պրոտոկոլին: Այլապես դժվար է հասկանալ՝ ինչպե՞ս կարող էր 16 տարեկան «լակոտը» խլել 20 տարվա փորձառություն ունեցող ոստիկանի զենքը: Իսկ միգուցե ոստիկանն ի՞նքը չի դիմել անհրաժեշտ ինքնապաշտպանության քայլերի, որոնք գուցե ենթադրում էին զենքի կիրառում՝ ենթադրյալ հանցագործի դեմ: Չէ՞ որ ոստիկանին էլ արդեն մեկուկես տարի ներշնչում են, որ ինքն իրավունք չունի դիպչելու «հպարտ քաղաքացուն»: Չէ՞ որ նույնիսկ ենթադրյալ կասկածյալը, նախ և առաջ՝ «հպարտ քաղաքացի է»: Գուցե նա «քայլել է» Նիկոլ Փաշինյանի հետ, գուցե մասնակցել է հեղափոխությանը, ճանապարհ է փակել, իսկ դա արդեն որոշակի անձեռնմխելիություն է տալիս… «Հպարտ քաղաքացու» հետ, ամեն դեպքում, պետք է մի քիչ «խաթրով» վարվել…

Մեկ տարուց ավելի ամենաթողությունը ու ոստիկանության, իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան խրախուսվում է ամենաբարձր մակարդակով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 2698 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)