Երևան
21 / Նոյեմբեր / 2019

Եւս մի աղմկոտ հրաժարական. Հնչում են կոնկրետ անուններ

Lragir.am-ը գրում է․ Պաշտոնը թողնելու որոշման մասին է հայտարարել Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը: Նա հայտարարել է ոչ միայն պաշտոնը թողնելու, այլ դրա պատճառների մասին, դա անհրաժեշտ համարելով որպես հանրային հաշվետվողականության դրսեւորում, եթե պատճառների շարքում չկա պետական գաղտնիք:


Պետրոսյանը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից, որովհետեւ համաձայն չէ կառավարության քաղաքաշինական քաղաքականության հետ՝ լայն իմաստով, եւ անընդունելի է համարում կոռումպացվածության հասնող թայֆայականությունը: Սարհատ Պետրոսյանը նաեւ մատնանշում է պաշտոնյաների անուններ, որոնք ըստ նրա ազդում են ոլորտի արդյունավետ քաղաքականության վրա՝ քաղաքաշինության կոմիտեի ներկա եւ նախկին ղեկավարներ: Ներկա ղեկավարը Վահագն Վերմիշյանն է, իսկ նախկինը՝ Ավետիք Էլոյանը, որն այժմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականն է:

 

Այդպիսով, արդյոք Սարհատ Պետրոսյանը ոլորտում կոռումպացվածության հասնող թայֆայականության գագաթին պատասխանատու է մատնանշում Տիգրան Ավինյանին:

Նա նշում է, որ չունի իրավիճակ փոխելու բավարար ազդեցություն եւ այդ իսկ պատճառով թողնում է պաշտոնը: Միաժամանակ Պետրոսյանն ակնարկում է Վազգեն Մանուկյանի փեսան լինելու հանգամանքը եւ հայտնում, որ իր գնահատականն ու որոշումը չկապեն այդ փաստի հետ, քանի որ հարազատական կապը ամենեւին չի ազդում հայացքների եւ դրանք արտահայտելու վրա: Պետրոսյանն ակնարկում է, որ Վազգեն Մանուկյանի ընդդիմադիր կեցվածքը որեւէ կապ չունի իշխանությունից իր հեռանալու հետ, եւ նշում, որ շարունակում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունը գնահատել հայ ժողովրդի մեծագույն ձեռքբերում:

Պետրոսյանն ըստ երեւույթին դրանով փորձում է կանխել հնարավոր թիրախավորումը, որ կարող է տեղի ունենալ՝ բարձրաձրած ոլորտային խնդիրների եւ իրողությունների նրա գնահատականից ուշադրությունը շեղելու համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 232435 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)