Երևան
13 / Նոյեմբեր / 2019

Իջևանում 23-ամյա հարսը ծննդաբերել է մահացած պտուղ. հարազատները պտղի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Տավուշի մարզի բնակիչ, 50-ամյա Սենիկ Ս.-ի դիմումի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ոստիկանության Իջևանի բաժին հայտարարություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնի ծննդատան բժիշկները ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, ինչի հետևանքով իր հարսը՝ 23-ամյա Դիանա Մ.-ն, ով 32 շաբաթական հղի է եղել, ծննդաբերել է մահացած պտուղ և դրա մեջ մեղադրել է բժիշկներին, այդ թվում՝ մանկաբույժ-գինեկոլոգ, Իջևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Վարդուհի Վ.-ին, քանի որ վերջինիս հորդորով են կեսարյան հատում արել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միևնույն ժամանակ «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հայտնել են, որ «32 շաբաթական մահացած պտուղ, նորմալ տեղեկացված ընկերքի շերտազատում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Դիաննա Մ.-ն:

դիտվել է 50649 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)