Երևան
21 / Նոյեմբեր / 2019

Դոնալդ Թրամփի անսպասելի քայլը Ցեղասպանության հարցում

Newsweek հանդեսը, հղում անելով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաներից մեկին, հայտնել է, որ Թուրքիայի Սիրիա ներխուժման հարցում ԱՄՆ նախագահ Թրամփին խորհուրդ են տվել Անկարային կանգնեցնելու համար սպառնալ հայերի ցեղասպանության ճանաչումով: Ըստ հանդեսի, Էրդողանին կանգնեցնելու տարբեր ձեւերի վերաբերյալ խորհուրդների շարքում Թրամփին տվել են նաեւ այդ խորհուրդը, սակայն ի վերջո նա կանգ է առել Անկարային զգուշացնելու այլ տարբերակների՝ պաշտոնյաների եւ տնտեսական այլ պատժամիջոցների վրա:

Այդպիսով, Newsweek-ը արձանագրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը այս դեպքում չի օգտագործել հայերի ցեղասպանության ճանաչման «մահակը»:

ԱՄՆ քաղաքականության շրջանակում շատ են դեպքերը, երբ այս կամ այն հարցի առնչությամբ բավական աշխուժացել է հայկական հարցը, հայերի ցեղասպանության ճանաչման խնդիրը, սակայն չի հասել որեւէ տրամաբանական ավարտի:


Այդ իմաստով, այս անգամ հայկական «մահակը» չկիրառելու հանգամանքը հնարավոր է գուցե գնահատել անսպասելի: Համենայն դեպս, թերեւս պետք է արձանագրել, որ Թրամփը կարեւոր քայլ է կատարել, Թուրքիայի դեմ Սիրիայի հարցում չկիրառելով «հայկական մահակը»: Ի վերջո, այդ հարկի-անհարկի կիրառումները, բացի հայկական հարցն անլրջացնելուց, թերեւս չեն տալիս որեւէ այլ էֆեկտ: Ըստ այդմ, Թրամփը կամա, թե ակամա պահպանել է հայկական հարցը, խնայել այն:

Միեւնույն ժամանակ, հատկանշական է, որ նա այդ բանն արել է հենց Սիրիայի հարցում, այսինքն այստեղ է ձեռնպահ մնացել «հայկական մահակը» Անկարայի առաջ թափահարելուց:

Հայաստանը Սիրիայում է, պետականորեն, մարդասիրական առաքելությամբ, դրանով մերձավորարեւելյան հայկական քաղաքակրթական գործոնը բերելով պետական անմիջական սպասարկման դաշտ: Այդ իրավիճակում մերձավորարեւելյան տիրույթում Թուրքիայի գործողությունների համատեքստում հայկական հարցի խաղարկումից զերծ մնալով, ԱՄՆ նախագահը դե ֆակտո արձանագրել է ռեգիոնում հենց հայկական պետական գործոնի առկայությունը, ինչը տվյալ պարագայում Թուրքիայի համար շատ ավելի էական «զգուշանալու» միջոց է, քան հայկական հարցի հերթական «ծամծմումը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 92212 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)