Երևան
25 / Հունվար / 2020

«Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ». Միհրան Հակոբյանը՝ Միքայել Համբարձումյանին

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյան,

Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ: Ո՞նց ես կարծում, կա՞ երկրագնդի վրա մի տեղ, որ կարող ես հանգիստ ապրել՝ ընտանյոք հանդերձ: Իսկ ո՞նց ես կարծում, գոնե «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հարգվելու՞ է արարքդ, այն է՝ ԱԱԾ ղեկավարության գլխից թռնել ուղիղ մի անհավասարակշռի գրպանը, որին նախորդ ղեկավարդ հրաժարականի տեքստով կոչ արեց կանգ առնել, և ՍԴ նախագահի վրա ամեն գնով գործ կարելու հրահանգի շրջանակներում ԱԱԾ տանել-բերել Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին: Ասենք ու պացիենտը ջանքերդ գնահատեց և ԱԱԾ պետ նշանակեց: Ո՞նց ես կարծում, երկա՞ր ես աշխատելու այդ պաշտոնում, հետոյի մասին մտածե՞լ ես: Իսկ միգուցե մտածում ես, որ Վանեցյան Արթուրից ուժեղ տղա՞ ես: Չէ լուրջ, այդպե՞ս ես մտածում:

 

Իսկ խելապակասիդ պատմե՞լ ես քո հերոսությունների մասին, չէ՞ որ դեռ պետք է ճշտել քանի անգամ ես կաշառք վերցնելու վրա բռնվել: Իսկ կարո՞ղ է փակել են գործերը: Իսկ ո՞վ… Իսկ կարո՞ղ է կաշառքի վրա համակարգից հեռացված ես եղել: Չեմ հավատում: Իսկ կարո՞ղ է անմիջական շեֆիդ վրա ես գցել, որ հետ վերադառնաս: Չեմ հավատում: Շատ տարօրինակ հիպոթեզներ են:

Կարո՞ղ է հայրդ շինարար է: Շա՞տ են եղել տենդերները: Միգուցե մեկ ուրիշ մասնագիտություն ունի՞: Չգիտեմ: Գույքի վիճակն ինչպե՞ս է: Պետք է ստուգել, համեմատել Հրայր Թովմասյանի հայրական տան հետ: Վստահ եմ՝ հիմա արդեն շատերը կզբաղվեն դրանով: «Սա շատ կոռումպացված կգբ-շնիկ է» արտահայտությունը, հուսով եմ, ոչ մի կերպ չի առնչվում քեզ: Վստահ եմ` չի առնչվում:

Իսկ գիտե՞ս, թե ովքեր են Յագոդան, Եժովն ու Բերիան, վերջիվերջո՝ Մուղդուսին: Հուսով եմ՝ գրագիտությունդ ներում է, պետք է որ կարդացած ու լսած լինես իրենց մասին՝ ինչպես սկսեցին ու ինչպես ավարտեցին: Նաև հուսով եմ, որ լավ ես հաշվարկել… Վստահ եմ շատ լուրջ մարդիկ էլ են հիմա այդ հարցը տալիս»:

դիտվել է 53597 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից