Երևան
19 / Նոյեմբեր / 2019

«Խնդրում եմ, որպես կին, մայր իրենց ամուսիններին խնդրել՝ դադարեցնել այդ սպանդը»․ Աննա Հակոբյան

«Խնդրում եմ, որպես կին, մայր իրենց ամուսիններին խնդրել՝ դադարեցնել այդ սպանդը»․ Աննա Հակոբյանը ուղերձ է հղել Թուրքիայի և ԱՄՆ-ի առաջին տիկնանց։

«Անկեղծ ասած, այս օրերին, երբ Սիրիայում ողբերգական վիճակ էր, մտածում էի Կանայք հանուն խաղաղության նախաձեռնությունը հնարավորինս հասանելի դարձնել Թուրքիայի առաջին տիկնոջը կամ Միացյալ նահանգների առաջին տիկնոջը կամ մյուս բոլոր երկրների տիկիններին, ովքեր ունեն անելիք Սիրիայում խաղաղությունը վերականգնելու կապակցությամբ։

Ես մտածում էի, որ կարող եմ խնդրել, հորդերել այդ երկրների տիկիններին, մարդկայնորեն՝ որպես կին, որպես մայր ուղղակի իրենց ամուսիններին խնդրել դադարեցնել այդ սպանդը։ Ես հասկանում եմ, որ սա կարող է մի փոքր նաիվ հնչել, բայց յուրաքանչյուր մեծ գործ սկսվում է փոքր քայլերից։


Հորդորում եմ աշխարհի բոլոր ղեկավարների կանանց, քույրերին ու մայրերին չհաշտվել և թույլ չտալ այն ինչ այսօր կատարվում է Սիրիայում։ Բարձրաձայնել հենց տանը՝ իրենց պատերի ներսում։ Այդտեղից կարող է սկսվել խաղաղությունն ամբողջ աշխարհում»։

դիտվել է 55705 անգամ

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)