Երևան
06 / Դեկտեմբեր / 2019

«Ալիևը վճարում է CBS հեռուստաալիքին». ամերիկացիները սերիալ են ցուցադրել, որում «պաշտպանում են» ադրբեջանցիներին հայերից

Ամերիկյան CBS հեռուստաալիքը հրապարակել է «SEAL Team» սերիալի նոր էպիոդի անոնսը, որում գործողությունները տեղի են ունենում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև տարածքում:

Էպիզոդում հրահանգիչը բացատրում է հանձնարարվող առաջադրանքը инструктор, որոնք պետք է ուղևորվեն Ադրբեջան: Ըստ նրա՝ «վիճելի Լեռնային Ղարաբաղի գոտում հայկական զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը» և այժմ Ադրբեջանի սահմանին գտնվող էլեկտրակայանին վտանգ է սպառնում:

«Ադրբեջանը մեր միակ դաշնակիցն է Կասպից ծովի շրջանում», – ասում է հրահանգիչը հատուկուժայիններից մեկին, որը չի կարողանում անգամ երկու երկների անուններն արտաբերել:

Հրահանգիչը նաև հայտնում է, որ ամերիկացի հատուկուժայինները պետք է գնան ու պաշտպանեն Ադրբեջանի էլեկտրակայանը, որին վտանգ են սպառնում են «հայ լոյալիստներն ու շիաները»:

Էպիզոդի և հեռուստաալիքի վերաբերյալ իրենց սուր քննադատություններն արդեն իսկ հայտնել են ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները:

«Մենք դատապարտում են CBS հեռուստաալիքին SEAL Team կողմնակալ սերալի ցուցադրության, ադրբեջանական դիկտատուրան որպես շրջանում «ԱՄՆ-ի միակ դաշնակից ներկայացնելու» և Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնելու համար: Ադրբեջանակն քարոզչությունը չպետք է տեղ ունենա ԱՄՆ եթերում», – Twitter-ում գրել է Ամերիկայի հայկական խորհրդի մամուլի ծառայությունը:

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն, իր հերթին, հայտնել է, որ նման էպիզոդի միակ բացատրությունը կարող է այն լինել, որ «Ալիևը վճարում է CBS-ին»:


Նյութի աղբյուր՝ blognews.am

դիտվել է 12513 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

«Քաղաքապետարանի շենքը թատրոնի շենք չէ՝ իր դերով». Ծառուկյանը՝ Հայկ Մարությանին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին