Երևան
17 / Նոյեմբեր / 2019

Ողբերգական վթարից զոհվածը նախկին փոխմարզպետի որդին է. մանրամասներ (ֆոտո)

NEWS.am–ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 21-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված Վազգեն Մանասյանը Կոտայքի նախկին փոխմարզպետ Մուշեղ Մանասյանի որդին է։ Վազգեն Մանասյանը Հրազդանի Ջրառատ թաղամասից էր, օրեր առաջ էր դարձել 30 տարեկան, իսկ դեկտեմբերին նախատեսված էր նրա հարսանիքը։ Վազգեն Մանասյանը զբաղեցնում էր Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների կադաստրի վարման բաժնի պետի պաշտոնը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 01:28-ին Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ավտոճանապարհին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ գլորվել ձորը: Պատահարի հետևանքով Արթուրը, Վազգենը և Վահե Վ.-ն տեղում մահացել են, իսկ Գևորգ Ա.-ն մինչ փրկարարների` կանչի վայր հասնելն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

դիտվել է 11238 անգամ

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)