Երևան
17 / Նոյեմբեր / 2019

Լոնդոնի անսպասելի որոշումը. Ինչ է կատարվում հայ-բրիտանական հարաբերություններում

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն: Այցի շրջանակում Մնացականյանը հանդիպելու է բրիտանացի գործընկերոջը եւ բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ հարաբերությունների բարդ փուլում է՝ վարչապետ Ջոնսոնը փորձում է երկիրը դուրս բերել ԵՄ-ից: Բրիտանիայի խորհրդարանում չեն կարողանում համաձայնության գալ, եւ այդ իրավիճակում Հայաստանի ԱԳ նախարարը մեկնում է Լոնդոն:


Անցած շաբաթ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտնել է, որ օպերատիվ հանգամանքներով պայմանավորված Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը: Դևիդ Մորանը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար: Գոգբաշյանը դիվանագիտական այլ աշխատանքի է անցնելու:

Օգոստոսին Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում նշվել էր, որ Հայաստանում դեսպան է նշանակվելու Ալան Գոգբաշյանը: Որոշումը տարօրինակ էր թվում նրա հայկական ծագման պատճառով: Եվ ահա հիմա էլ Լոնդոնն անսպասելի փոխում է որոշումը եւ ժամանակավոր հավատարմատարի նշանակում:

Ի՞նչ է կատարվում հայ-բրիտանական հարաբերություններում: Հիշեցնենք, որ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը, որը Բաղրամյան պողոտայի վրա էր, փակվել է 2016 թվականի ապրիլին ու մինչեւ հիմա չի բացվել: Դեսպանատունն այժմ տարածք է վարձակալել հյուրանոցներից մեկում: Ոչ ոք այդպես էլ չի բացատրել, թե ինչ է կատարվել դեսպանատան շենքի հետ:

Հայ-բրիտանական հարաբերությունները 2013 թվականի մայիսին կարող էին վերընթաց ապրել, երբ Երեւան ժամանեց արքայազն Չարլզը: Այն ժամանակ Հայաստանը դեռ մտադիր էր ստորագրել ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը, իսկ Լոնդոնը դեռ չէր մտածում Բրէքզիթի մասին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 56884 անգամ

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)