Երևան
12 / Դեկտեմբեր / 2019

Աղմկոտ հրաժարականի արձագանքը

Lragir.am-ը գրում է․ Ֆեյսբուքում «ինքնաբուխ» ալիք է առկա, կապված Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սահրատ Պետրոսյանի հրաժարականի դիմումի հետ: Ալիքի մասնակիցները վարչապետ Փաշինյանին հորդորում են չստորագրել Պետրոսյանի դիմումը: Պետրոսյանին գնահատում են իբրեւ լավ պաշտոնյա, որը բավական արդյունավետ է ղեկավարել կառույցն ու ոլորտը:

Ինքը Պետրոսյանը հրաժարականի մասին հայտարարության մեջ խոսում էր կառավարության ոլորտային քաղաքականության հետ համաձայն չլինելու, միաժամանակ այդ քաղաքականությունը փոխելու հարցում անկարող լինելու մասին: Խոսքը ոչ միայն կադաստրի, այլեւ լայն՝ քաղաքաշինության ոլորտի մասին էր:

 

Պետրոսյանը նաեւ կոնկրետ մեղադրում էր քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար, փոխվարչապետ Ավինյանի ներկայիս խորհրդական Ավետիք Էլոյանին եւ քաղշինկոմիտեի ներկայիս ղեկավար Վահագն Վերմիշյանին, որին նույնպես համարում են Ավինյանի ներկայացրած «կադր»: Այլ կերպ ասած, Սարհատ Պետրոսյանը փաստացի հայտնում էր անհամաձայնությունը փոխվարչապետ Ավինյանի հետ:

Տիգրան Ավինյանն ի պատասխան հայտարարել էր, որ Կադաստրի եւ քաղաքաշինության ոլորտները պետք է տարբերակել, եւ Սարհատ Պետրոսյանը չի էլ պատկերացնում քաղաքաշինության ոլորտի խնդիրները: Այլ կերպ ասած, Ավինյանը լրագրողների հետ զրույցում ակնարկել է, որ Սարհատ Պետրոսյանը փորձել է ազդել մի ոլորտի քաղաքականության վրա, որի խնդիրները իր ոլորտի դիրքից այդքան էլ լավ չի պատկերացնում:

Միեւնույն ժամանակ, Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, որ այլեւս չի կարող հանդուրժել կոռումպացված թայֆայականությունը: Դրա վերաբերյալ Տիգրան Ավինյանը լրագրողներին հորդորել էր հարցերն ուղղել Պետրոսյանին:

Այն, որ կառավարության տարբեր գերատեսչությունների միջեւ ծավալվում է ազդեցության պայքար, հատկանիշ է, որ պետական կառավարման համակարգերին բնորոշ է ամենատարբեր երկրներում: Սակայն, երբ հնչում է մեղադրանք կոռուպցիայի հիշատակումով, այստեղ արդեն իրավիճակը ասոցացվում է քրեական օրենսգրքի հետ, ըստ այդմ ենթադրում է պատասխանատվության եւ կոնկրետության որոշակի աստիճան:

Օրինակ, Ամուլսարի հարցում ամիսներ առաջ բռնկված աղմուկի համատեքստում մի քանի անձինք համացանցում եւ այլուր հայտարարեցին, որ կառավարության դիրքորոշման հարցում կոռուպցիա կա: Հետո, երբ գլխավոր դատախազությունը այդ անձանց հրավիրեց բացատրություն տալու, նրանք հայտարարեցին, որ փաստեր չունեն, իսկ կոռուպցիայի մասին էլ խոսել են առանց կոնկրետության:

Այդ իրողությունը Հայաստանում խոսքի հանդեպ պատասխանատվության ճգնաժամի հատկանիշ է, որը ծածկվում էր նախկին իշխող համակարգի լեգիտիմության ճգնաժամով: Նախկին համակարգի հասցեին հնչում էին ամենատարբեր մեղադրանքներ, բայց դրանց առումով չէր լինում պատասխանատվություն ենթադրող քայլ: Երկու պատճառով՝ նախ կյանքը իր պարզ պատկերով այդ մեղադրանքների ապացույց էր դղյակների, շքեղ հանգստավայրերի եւ այլնի տեսքով: Մյուս կողմից, լեգիտիմության ճգնաժամը առավել չսրելու համար նախկին իշխանությունը չէր էլ գնում օրենքի ֆորմալ կիրառումով (չէ՞ որ «թղթերով ամեն ինչ կարգին» էր ) պատասխանատվության:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 5521 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին