Երևան
14 / Նոյեմբեր / 2019

Միջադեպ Երևանում ոստիկանի մասնակցությամբ. քաղաքացին ձերբակալվել է (ֆոտո)

Երեկ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես են վիճաբանում քաղաքացին եւ ոստիկանը։ Կադրերից երեւում է նաեւ, որ տարածքում գտնվող ոստիկանը զանգահարում է բաժնի աշխատակիցներին, որպեսզի գան եւ բերման ենթարկեն քաղաքացուն։

NEWS.am–ը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 21–ին Շինարարների 15 հասցեում գտնվող բանջարեղենի խանութի մոտ։


Մեր տեղեկություններով՝ ոստիկանն անցնելիս է եղել տարածքով, երբ 46–ամյա տղամարդը ճանաչելով նրան, հայհոյել է։ Մեր տեղեկություններով հիշյալ տղամարդու մասնակցությամբ մեկ այլ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործ ներկայումս քննվում է Քննչական կոմիտեում։

NEWS.am–ին ոստիկանությունից հայտնեցին, որ միջադեպին մասնակից քաղաքացին Շինարարների 15 հասցեից խուլիգանության կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին է բերման ենթակրվել ապա ձերբակալվել։

դիտվել է 8678 անգամ

Տեսանյութ․ LUXURY AROMA ընկերությունը «սև ուրբաթի»-ի շրջանակներում

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)