Երևան
17 / Նոյեմբեր / 2019

Կան ավելի կարեւոր խնդիրներ մեր երկրում, քան ընտանեկան լուսանկարներ հրապարակելը. Շարմազանով

Հայաստանի առջեւ ծառացած ամենամեծ մարտահրավերն անվտանգությունն է, պանթուրքիզմն է եւ դժբախտաբար այս 1,5 տարում նոր իշխանությունը կամ չի գիտակցել, կամ չի ցանկացել գիտակցել, կամ անզոր է քայլեր կատարել, որ մեր պետության անվտանգությունն ամրացնի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, այս 1,5 տարում Թուրքիան եւ Ադրբեջանը 3 անգամ համատեղ զորավարժություններ են կազմակերպել, շքերթներ են անցկացրել, խոսել են Հայաստանի վրա կոնկրետ ռազմական ագրեսիա իրականացնելու մասին. «Մեր քայլողների ղեկավարը խոսել է Ալիեւի կիրթ եւ նորմալ լինելու մասին, Արցախի հարցում ունեցել է եւ ունի իրար հակասող հայտարարությունների շարան, որն անկեղծորեն թուլացնում է մեր դիրքերը բանակցություններում»:


Շարմազանովը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ ռազմական բյուջեն իր վարչապետության օրոք պետք է շեշտակի ավելանա. «Ադրբջանու ռազմական բյուջեն 20 տոկոսով ավելանում է, իսկ մեր բյուջեն գրեթե չի ավելանում: Այստեղ մենք ունենք խոսքի եւ գործի անհամարժեքություն: Ես չեմ ուզում ասել՝ վարչապետը սուտ է խոսում, խաբում է, բայց մենք գործ ունենք մի մարդու գործունեության հետ, որը ամենակարեւոր հարցում հայտարարում է մի բան, իրականացնում է լրիվ այլ բան»,-ընդգծեց Շարմազանովը:

«Ադրբեջանի՝ 20 տոկոս ռազմական բյուջեի ավելացման պարագայում գինու շշով փարթիներ կազմակերպելը եւ ռեալիթի շոուի ռեժիմով ժողովրդին զվարճացնելը մեր պետության ղեկավարի պարտականությունների մեջ չի մտնում: Կան ավելի կարեւոր խնդիրներ մեր երկրում, քան ընտանեկան լուսանկարներ հրապարակելը»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:

դիտվել է 3102 անգամ

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (Photo, Video)

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)