Երևան
14 / Դեկտեմբեր / 2019

Ինչո՞ւ ՀՀԿ-ի ձայները մեկ տարում 13 անգամ նվազեցին. Շարմազանովի պարզաբանումը

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հասկանալի է համարում, թե ինչու ՀՀԿ-ն, որը 2017-ի ընտրություններին ստացել էր 770 հազար ձայն, մեկ տարի հետո ստացավ 13 անգամ քիչ ձայն:

Հարցին, թե ինչպես ստացվեց, որ 1 տարում ՀՀԿ-ի ձայներն այդպես կտրում նվազեցին, ինչու այդպես եղավ, Շարմազանովն ասաց, որ նույն հաջողությամբ, 2017-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Ելք» դաշինքը 13 անգամ պակաս ձայն էր ստացել, քան 2018-ի ընտրություններին:


«2017-ի ԱԺ ընտրությունները Փաշինյանը եւ իր «Ելք» խմբակցությունը չեն բողոքարկել: Նա ընդունել է, որ ՀՀԿ-ն այդքան ձայն է հավաքել:

Դա նույն բանն է, որ բոլշեւիկյան Հայաստանում ՀՅԴ-ն 60 հազար ձայն ստանար: Նման էյֆորիկ տրամադրությունների, նման ատելության եւ քաղաքական տեռորի պայմաններում ես գտնում եմ, որ ՀՀԿ-ն շատ լավ ցուցանիշ է ապահովել»,-ասաց Շարմազանովը:

Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ան այսօր գրեթե միակ այլընտրանքն է որպես կուսակցությունն է այսօրվա վարչակարգին. «Այսօր ԱԺ-ն ընդդիմադիր խմբակցություններ չունի: Ինձ համար ընդդիմադիրը նրանք են, որոնք չեն ընդունում եւ չեն ողջունել հեղափոխությունը: Այսօր ԱԺ-ում երկու կուսակցություններն էլ թուղթ ու գրիչով եղել են Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամներ:

Մենք այսօր արտախորհրդարանական ամենակազմակերպված եւ ամենաշատ ձայն ստացած ընդդիմությունն ենք: Մենք 4-րդ ամենաշատ ձայն ստացած ուժն ենք 11 ուժերի մեջ, որոնք մասնակցել են ընտրություններին: Այն ընտրությունների, որոնք տեղի են ունեցել տեռորի, ատելության պայմաններում»,-ընդգծեց նա:

դիտվել է 13697 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Պատերազմը չպետք է սկսվի այն ժամանակ, երբ խրամատը կհասնի քո տանը

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Ռուբեն Հայրապետյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն